Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը Կոսովո այցի շրջանակում հանդիպել է Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի անձնակազմի հետ:
Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Պրիշտինայում տեղի է ունեցել Տոնոյանի հանդիպումը Կոսովոյի ուժերի (KFOR) հրամանատար, գեներալ Սալվատորե Գուոչիի հետ:
Հայ խաղապահների հետ հանդիպման ընթացքում զորախմբի հրամանատար, մայոր Կարեն Դավթյանը զեկուցել է զորախմբի գործունեության, առաջադրվող խնդիրների, օրակարգի և ծառայության կրման հետ կապված այլ հարցերի մասին։ Դավիթ Տոնոյանը, ծանոթացել է ռազմաբազայի կենցաղին, զորանոցային պայմաններին։
ՊՆ պատվիրակությունն այցելել է նաև Սլատինա ռազմական օդանավակայան, որտեղ հայ խաղաղապահները կատարում են իրենց ծառայությունը։
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը