Մեղադրանքը ոչ միայն չեմ ընդունում, այն ապօրինություն է, հետախուզումը՝ առավել ևս. Վահագն Հարությունյանը մանրամասներ է պատմել Aysor.am-ին (Տեսանյութ)

Մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործով նախկինում քննություն իրականացրած քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, իսկ իր նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշումը համարում ապօրինի:Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Վահագն Հարությունյանը, որն այժմ Մոսկվայում բուժում է ստանում, տեղեկացրեց, որ իր գտնվելու վայրը հայտնի է եղել քննություն իրականացնող մարմնին՝ Հատուկ քննչական ծառայությանը և ինքը չի կարող հետախուզվել: «Մեղադրանքը ոչ միայն չեմ ընդունում, այն ապօրինություն է, հետախուզումը՝ առավել ևս: Համեմատության մեջ դնել, թե որն է ավելի ապօրինի, ինձ թվում է այդ ոլորտում ավելի շատ հաջողություն կունենանք, քան դրանց փորձենք իրավական գնահատական տալ», - մեզ հետ զրույցում ասաց Վահագն Հարությունյանը: Նա պնդեց, որ մեղադրանքը չընդունելով հանդերձ, հետևողական է լինելու, որ այդ ապօրինությունների հետ առնչություն ունեցած յուրաքանչյուր ոք անպայման պատասխանատվության ենթարկվի իր գործողությունների համար: «Ընթացքը ցույց կտա, ես լինելու եմ հետևողական», - նշեց մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը: Հարցին, թե հնարավոր չէ՞ր իր կողմից ապացույցների կեղծում, ինչպես երեկ հաղորդել էր Հատուկ քննչական ծառայությունը, Վահագն Հարությունյանը արձագանքեց.

«Իհարկե, հնարավոր չէ, նման բան չի եղել, լինել չէր կարող: Ես չգիտեմ՝ ինչ դնեմ սրա անունը, սա քրեադատավարության ոլորտից դուրս հետապնդում է իմ անձի նկատմամբ: Ինձանից ինչ-որ համագործակցություն էին ակնկալում և այլն, իհարկե, ես համագործակցելու ոչ մի բան չունեմ կապված մարտի 1-ի գործի քննության հետ: Քրեական գործը եզակի այն քրեական գործերից է եղել, որը քննվել է հրապարակայնության ամենագերադրական մակարդակի վրա: Որևէ քրեական գործ այդքան հրապարակային չի ներկայացվել հանրությանը, որքան մարտի 1-ի գործը: Գործում առկա փաստաթղթերի ամբողջ ծավալը եղել է շատ մարդկանց, փաստահավաք խմբի ԱԺ հանձնաժողովի տրամադրության տակ»:
Մեր հարցին, թե ի՞նչ նկատի ունի, երբ ասում է, որ իրենից համագործակցություն են ակնկալել, Հարությունյանը պատասխանեց. «Ես էլ լավ չեմ հասկանում՝ ինչ են ակնկալում, ես հասկանում եմ՝ խոսքը վերաբերում է իրենց որդեգրած գործի ուղուն, ինչը իրենց պատկերացմամբ, ամպագորգոռ հայտարարում են, թե բացահայտել են, դրա հիմնավորումներն են փորձում տալ: Անտեղի են ակնկալում»: Հարությունյանի պնդմամբ, այս քրեական գործի նախաքննության շրջանակներում հետագա գործողությունները և ընթացքը իրեն ցույց են տվել, որ իր նկատմամբ հետապնդում է իրականացվում: Անդրադառնալով իր նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշմանը, Հարությունյանը պատմեց հետևյալը. «Հետախուզում հայտարարում են երկու հիմքերի առկայության դեպքում՝ երբ հայտնի չէ գտնվելու վայրը և թաքնվում է քննությունից: Սա հասկանալու համար իրավաբան լինել պետք չէ: Հիմա իմ գտնվելու վայրի մասին՝ ես երկրից մեկնել եմ հուլիսին: Աշխատանքից ազատվելուց հետո մեկնել եմ արտերկիր, այնուհետև՝ Ռուսաստան, որտեղ որոշեցի լուծել իմ առողջական խնդիրները, որոնք բավականին լուրջ էին՝ կապված սրտանոթային համակարգի հետ՝ միջամտություններ, ստենտավորում և ծնկահոդի լուրջ խնդիրներ, որոնք վաղուց տեղի ունեցած ավտովթարի հետևանք էին: Ինչևէ, ժամանակս որոշեցի տրամադրել, լուծել այդ խնդիրները: Սեպտեմբերի 11-ին իմ՝ Երևանի բնակավայր ստացել եմ ծանուցում, իմ ներկայացուցիչ փաստաբանը հատուկ պարզաբանում է ներկայացրել քննիչին այն մասին, որ չեմ կարող ներկայանալ հարցաքննության, որովհետև բուժման նպատակով գտնվում եմ Մոսկվա քաղաքում, անհրաժեշտության դեպքում կարող եմ տրամադրել իմ բնակության վայրի մասին տեղեկանք, կոնտակտային տվյալներ, և բուժման հետագա ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն: Որևէ արձագանք այս կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունից չեմ ստացել: Հաջորդը. հոկտեմբերի 30-ին էր, երբ Երևանի մեր տուն ուղարկվեց ծանուցագիր՝ նույն օրը հարցաքննության ներկայանալու համար, ինչը ինքնին արդեն իրավական չէր: Այդ պահին ես անձամբ հեռախոսազրույց եմ ունեցել ծանուցագիր բերող անձի հետ, նրան հայտնել եմ, որ գտնվում եմ Մոսկվա քաղաքում, կազմվել է համապատասխան արձանագրություն, որ գտնվում եմ Մոսկվայում բուժման նպատակով, խնդրել եմ փոխանցել որդուս ծանուցագիրը, որպեսզի ես կարողանամ կապ հաստատել քննիչի հետ, փոխանցել տեղեկատվություն: Նույն օրը իմ ներկայացուցիչը կրկին պարզաբանել է, որ ես բուժման նպատակով գտնվում եմ Մոսկվա քաղաքում, որ անհրաժետ է բժշկական հետազոտություն, որի վերաբերյալ կա քաղվածք հետազոտությունների, հիվանդության պատմության վերաբերյալ ու ներկայացրել բժշկական փաստթղթի վերաբերյալ պատճենը: Ես հրավիրվել եմ որպես վկա, ընդ որում՝ վկան իրավունք չունի իր բնակության վայրի մասին հայտնել ու այլ տեղեկանքներ ներկայացնել, բայց ես, ինքս, լինելով քննիչ, գտել եմ նպատակահարմար հավուր պատշաճի ներկայացնել: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 31-ին, առավոտյան անձամբ զանգահարել եմ ՀՔԾ, խոսել եմ ծանուցումներ ուղարկած քննիչների հետ, հաստատել իմ ներկայացուցչի ներկայացրած տվյալները, ի լրումն, ներկայացրել եմ Մոսկվայում իմ բնակության վայրի հասցեն և հեռախոսահամարը, որը ես մշտապես օգտագործում եմ: Ես պարզաբանել եմ, որ գտնվում եմ հետազոտման փուլում, առաջիկայում պարզ կլինեն իմ անելիքները: Քննիչներից որևէ մեկը ընդ որում որևէ ակնարկ անգամ չի անում ինձ առաջադրվող մեղադրանքի ու հետախուզման որոշում կայացնելու մասին: Դատեք ինքներդ՝ մարդկանց հետ առավոտյան խոսում եմ իմ գտնվելու վայրի, իմ կոնտակտների վերաբերյալ, բայց մի քանի ժամ հետո նույն անձը միջնորդություն է ներկայացնում դատարան կալանավորելու ու հետախուզում հայտարարելու մասին: Սրա անունը ի՞նչ դնենք»: Նա ասաց, թե չի կարող այս պահին լիարժեքորեն մեկնաբանել մեղադրանքի որոշումը և դրա մասին կարող է խոսել մեղադրանքի որոշմանը ծանոթանալուց հետո: Մեր դիտարկմանը, թե ՀՔԾ-ի՝ երեկ տարածած հաղորդագրությունում նշվում է մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելու, մասնավորապես, 1000 պարկուճներ փոխարինելու, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձին ծառայություն հրավիրելու ու հանձնարարություններ տալու մասին, Հարությունյանը արձագանքեց.
«Ի՞նչ է նշանակում դա, հիմա ՀՔԾ-ի որևէ քննիչի եկեք հարցնենք՝ ոստիկանության քանի՞ բարձրաստիճան պաշտոնյայի կարող ես կանչել ու նման հանձնարարություն տալ: Ո՞վ ես, որ նրան նման հանձնարարություն տաս: Քննիչը ո՞նց կարող է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյային հանձնարարություն տալ: Քննիչի լիազորությունները հստակ նկարագրված են քրեական դատավարության օրենսգրքում»:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Ընտրական հանցագործություններով 17 քրվարույթ՝ 60 անձի վերաբերյալ, հանձնվել է դատարան ԿԸՀ-ի որոշումը խնդրահարույց է ընտրական օրենսդրության և վստահության տեսանկյունից. «Ականատես» Կեղծված ընտրությունը չի կարող և չի դառնալու օրինական իշխանության աղբյուր․ ՀՀԿ ԳՄ Թուրքական տեխնոլոգիան ուզում էր Քոչարյանին իր կերպարից դուրս ցույց տալ. սա Ադրբեջանի լսարանի համար էր, որ դուխավորվեն. Հովհաննես Իշխանյան Բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Լադա»-ն ՀՀ ոստիկանությունը կալանքից ազատ է արձակել բլոգեր Վերբիցկուն Իշխան Զաքարյանն ու դատախազությունը, հնարավոր է, հաշտություն կնքեն. «Հետք» Քննչական մարմինները պնդում են Նոր մանրամասներ Վանաձորի դեպքից․ 13-ամյա աղջիկը եղել է 7-ամյա քրոջ հետ Արթո՛ւն եղեք, հսկե՛ք, քանի որ ձեր ոսոխը` սատանան, մռնչում է առյուծի նման, շրջում և փնտրում է, թե ում կուլ տա Վանաձորում երեխա է ընկել գետը․ ներգրավված է 4 մարտական հաշվարկ․ ՆԳՆ մանրամասնում է «Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ բախվել են «Kia Sorrento»-ն և «BYD»-ն Պուտինը մերժել է 2021-2022 թվականներին չի հաճախել աշխատանքի Առեղծվածային դեպք. Փամբակ գետում որոնում են 15-ամյա աղջկան Փաշինյանը կամ շատ մեծ գին կվճարի Մոսկվային, կամ սպասեք աղետի․ ի՞նչ էր նշանակում Նարիշկինի ասածը (video) Փաշինյա՛ն, տարար կոտորել տվիր երեխեքին, հանգստացա՞ր․ դեռ ռիսկ ես անում ասես՝ «դու խի՞ չես զոհվել» (video) Փաշինյա՛ն, լավ առաջարկ ունեմ՝ արի մեր մարզադահլիճ, ցույց տամ՝ ով ում իրականում կկզցնի․ Հակոբկոխյան (video) Ալիևը կոշտ քայլերի է գնալու,համբերությունը վերջացավ․եկել է Նիկոլի պարտքերը տալու ժամանակը․Սուրենյանց (video) Նիկո՛լ, դե թող հանգիստ էս ժողովուրդը ապրի․տանում ես, կոխես ընդեղ, որ ի՞նչ․հոգնել ենք քեզնից․ հարցում (video) Հաջիևն իր ոտքով եկել հասել է Հայաստան․ գերի վերցնեիք ու Ալիևից պահանջեիք փոխանակում․ Նարե Սոսե (video) Հաջիևը Հայաստան էր եկել Ալիևի կոնկրետ պահանջով․ ինչ վախե՞ր են առաջացել Ադրբեջանում․ Սուրենյանց (video) Նիկոլը զարհուրելի վախեցած է. գիտեք իրականում ի՞նչ կլինի վերաքվեարկության դեպքում. Դիլբարյան (video) ՇՏԱՊ․ ԱԱԾ պետը Բաքվում է․ նա շատ արագ պետք է հրաժարական տա․ Նարե Սոսե (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am