Լոռու մարզի Թումանյան համայնքի Քարինջ բնակավայրի կարկտահարությունից և տեղատարափ անձրևից տուժած բնակիչներին օժանդակություն ցուցաբերելու նախագիծը կառավարւթյան այսօրվա նիստում հավանության արժանացավ:
2018 թվականի սեպտեմբերի 10-ին տեղատարափ անձրևից և կարկտահարությունից վնասվել են Քարինջ բնակավայրի 117 բնակիչների տների տանիքները՝ 8576 ք/մ, վնասի չափը կազմում է 12 մլն 864 հազար դրամ:
Զգալի վնաս է հասցվել Քարինջի միջնակարգ դպրոցի շենքին: 1980-ական թվականներին կառուցված դպրոցի շենքի 680 քմ ասբոշիֆերի քառաթեք տանիքն ամբողջությամբ շարքից դուրս է եկել, և մասնակի վերանորոգումն ու շահագործումը դարձել է անհնար: Տանիքի հիմնանորոգման համար կպահանջվի 11.9 մլն դրամ:
Պահանջվող գումարը նախատեսվում է տրամադրել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը՝ այն համայնքի բնակիչներին փոխանցելու և դպրոցի տանիքը վերանորոգելու համար:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը