Տնտեսագետ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի հատ էլ տխուր ցուցանիշ ասեմ։ 2018 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում գործող բուքմեքերական ընկերությունների կողմից ընդունվել է 213.8 մլրդ դրամի խաղադրույք, ինչը 45%-ով շատ է 2017 թվականի հունվար-սեպտեմբերից։
Ընդհանուր առմամբ, շահումով խաղերի կազմակերպման
հետ կապված գործունեությունը աճել է 35.6%-ով ու կազմել 267.3 մլրդ դրամ։
Ավելին ասեմ, անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ շահումով խաղերի կշիռը ծառայությունների մեջ գերազանցել է ֆինանսական ոլորտի ծառայություններին (21.9%-ը՝ 21%-ի դիմաց)։
Կարճ ասած, մտածելու տեղ կա։
ԼՐԱՑՈՒՄ - Հատուկ նշեմ, որ սա մենակ հայաստանցիների խաղացածը չի՝ մեր բուքմեքերները նաև արտասահմանից են օնլայն խաղադրույքներ ընդունում։ Չնայած մյուս կողմից՝ մեր մոտից էլ արտերկրի օնլայն բուքմեքերների մոտ են խաղում»։
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը