Ադրբեջանը բանակցություններ է սկսում Վրաստանի հետ
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ ադրբեջանական SOCAR-ի ներկայացուցիչը վաղը հանդիպելու է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի հետ։ Այդ մասին վրացի լրագրողներին հայտնել է պատգամավոր Գեորգի Վոլսկին: «Վաղը Վրաստան կժամանի SOCAR-ի ներկայացուցիչը։ Խոսքը հիմնականում առնչվելու է գներին, որոնց համապատասխան լուծվելու է գազի մատակարարումների դեֆիցիտի հարցը»,- ասել է Գեորգի Վոլսկին։
