Մանրամասներ՝ հայտնաբերված ձիու մսի խմբաքանակի մասին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները հոկտեմբերի 25-ին Խորենացի փողոցի (Գումի շուկայի հարևանությամբ) մսի վաճառքի տաղավարներում և խանութներում կատարած հերթական շրջայցի ժամանակ որոշ կետերում հայտնաբերել էին ձիու մսի խմբաքանակ: Վերահսկողական հետագա գործողությունների արդյունքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատերեր Օֆելյա Քոչինյանին և Մամե Հասանյանին պատկանող իրացման կետերի սառնարան-պահեստներում եղել է համապատասխանաբար 72 և 42 կգ ձիու միս, իսկ Մամե Հասանյանի սառնարան-պահեստում՝ նաև 37 կգ կասկածելի թարմության տավարի միս: Ըստ տնտեսվարողների հայտարարությունների՝ մսեղիքը ձեռք է բերվել Խորենացի փողոցի հարակից տարածքից՝ անհայտ անձից, իրացման կետում չի վաճառվել և պահվել է սառնարան-պահեստում՝ սեփական շներին կերակրելու նպատակով: Նշված մսեղիքներից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ դրանցում հայտնաբերվել են անաէրոբ ինֆեկցիաներին բնորոշ մանրէներ: Մսեղիքը, լաբորատոր փորձաքնության արդյունքների հիմքով, ոչնչացվել է: Ա/Ձ Օֆելյա Քոչինյանին պատկանող իրացման կետում նաև սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանել սահմանված նորմերին, ուստի կասեցվել է դրա գործունեությունը: Ա/Ձ Մամե Հասանյանին տրվել է հանձնարարական գործունեությունը վերսկսել միայն տարածքի, սառնարան-պահեստի և գույքի պատշաճ մաքրումից և ախտահանումից հետո, ինչն էլ վերջինս կատարել է: Միաժամանակ, քանի որ մսեղիքը ձեռք է բերվել անհայտ անձից, որը չի ունեցել դրա անվտանգությունը և ծագումը հավաստող փաստաթուղթ, ինչպես նաև հաշվի առնելով կենդանական ծագման սննդամթերքի բարձր ռիսկայնության հանգամանքը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնը դիմել է ՀՀ ոստիկանություն՝ ձիու մսի ծագումը պարզելուն ուղղված համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Դրսում խոնարհվում են ադրբեջանցիների առաջ, ներսում՝ իրենց պատառոտում, թե իրենց դեմ խաղ չկա 1992թ․ մարտի 26-ին ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի կոմիտեն Ձախողումը հասել է մինչև գոմ․ Փաշինյանի «կաթնային մաֆիան» (video) Լույս չի լինի․ հասցեներ Աշտարակի կամրջի վրա «BMW»-ն բախվել է ավազով բարձված «ԶԻԼ» բեռնատարի հետնամասին․ կա վիրավոր «Սփյուռքի հետ հարաբերությունները թունավորված էին, ես պետք է դա անեի»․ Ռոբերտ Քոչարյան (video) Ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն Երևանում շուրջ 20 խուզարկություն են իրականացնում Իրանն ունի գործողությունների ծրագիր ԱՄՆ-ի ցամաքային ներխուժման դեպքում. ՀՀ դեսպան Իսրայելը և ԱՄՆ-ն հարված են հասցրել Իրանի Շիրազ քաղաքին, կան զոհեր Ինչ պայմաններ է առաջ քաշել Իրանը՝ պատերազմի դադարեցման համար. WSJ Իրանում ծաղրել են Թրամփի խոսքերը Սահմանների բարձր տեխնոլոգիական պաշտպանություն՝ Ուժեղ Հայաստանում՝ Սամվել Կարապետյանի հետ․ Ղումաշյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն այս պահին 60 մլն դոլար․ Ամերիաբանկը միացել է ՀՀ-ում Firebird-ի ԱԲ տվյալների կենտրոնի կառուցման ֆինանսավորմանը Բոլորը լծվել են քվե բերելու գործին. «Հրապարակ» Պարզապես օրակարգ թելադրել ու ասելիքը հասցնել հանրությանը. «Փաստ» Պետական առողջապահական գործակալությունը կդադարեցնի գործունեությունը. «Փաստ» «Գաստրոլների» դուրս եկած ՔՊ-ականները ո՞ր մարզից են գոհ, ո՞ր մարզից՝ դժգոհ. «Հրապարակ» Քավության նոխազ․ Փաշինյանն աննկարագրելի «մանթրաշի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ում կամուկացի մեջ են. «Հրապարակ» Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր. «Փաստ» Պաշտպանության նախկին նախարարի անեկդոտը «Նիկոլի զենքի» մասին. «Փաստ» Ի աջակցություն Սուրբ Էջմիածնի ստորագրահավաքը ռեկորդային կարճ ժամանակում 50000 ստորագրություն հավաքեց Շուտով էկրաններ կբարձրանա քրիստոնեության ընդունման մասին պատմող ֆիլմը. «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանությունը թերթերից խլում է վերջին շունչը. նախագիծն ընդունվեց. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am