Հրապարակը գրում է.
Գեղարքունիքի նախկին մարզպետ Իշխան Սաղաթելյանի եղբայր Նաիրի Սաղաթելյանը, որը մինչ այս զբաղեցնում էր Կրթության և Գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնը, նոր աշխատանքի է անցել ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության «Լիզենզավորման և թույլտվությունների» գործակալությունում․ նա պայմանագրային հիմունքներով նշանակվել է գործակալության պետ Արմեն Նալբանդյանի տեղակալի պաշտոնում։ Այս մասին մեր ունեցած ինֆորմացիան հաստատեցին «Լիզենզավորման և թույլտվությունների» գործակալությունից։
Նշենք, որ Նաիրի Սաղաթելյանը Հայ Յեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ է։ Մինչ ԿԳՆ տեսչական մարմնի պետի տեղակալ նշանակվելը նա աշխատել է կրթության պետական տեսչությունում։ Եւ հիշեցնենք, որ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախկին նախարարը եւս դաշնակցական էր՝ Արծվիկ Մինասյանը։ Փաստորեն, նախարարը հեռացել է, բայց դաշնակցության շունչը մնացել է։
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը