Ինչից է սկսվում հակահեղափոխությունը

Քաղաքական կյանքում ամենամոդայիկ բառերից մեկը «հակահեղափոխությունն» է: Այդ բառի հետ վարկանիշային առումով մրցակցում են «սաբոտաժ»-ը և «դուխով»-ը: Եթե ասվում է, որ կա հակահեղափոխություն, ապա ենթադրվում է, որ եղել է հեղափոխություն: Իսկ ինչո՞ւ է եղել հեղափոխություն, և ինչո՞ւ է մերժվել Սերժը: Եթե ընդունում ենք, որ ապրիլ-մայիսին տեղի ունեցածը հեղափոխություն էր, ապա այն տեղի ունեցավ, որպեսզի կոռուպցիա չլինի, որպեսզի պաշտոնը չօգտագործվի անձնական հարստացման համար, որպեսզի բարեկամը, խնամին ու ծանոթը չդառնան կարիերային աճի նախադրյալներ, որպեսզի պետական պաշտոնյան տարատեսակ ձևերով կաշառք չվերցնի, որպեսզի պետբյուջեն չդառնա պաշտոնյաների հարստացման աղբյուր, որպեսզի ... Հայտարարությունների մակարդակով մենք ունենք հուժկու բաներ: Խոստացվում է, որ վերջ է տրվելու ԽԾԲ-ին (խնամի, ծանոթ, բարեկամ), որ պաշտոնյան կաշառք չի վերցնելու, որ կոռուպցիան արդեն հաղթահարված է: Հայտարարությունները կան, բայց իրական կյանքում հակառակ բաներն ենք տեսնում: ԽԾԲ համակարգն առավել քան երբևէ առաջ է մղված: Քայլե՞լ ես, «հո՛ւ» արե՞լ ես: Եթե այո, ուրեմն մերոնքական ես ու պաշտոն պիտի ստանաս, ավագանի դառնաս, դեպուտատ դառնաս: Ի դեպ, կաշառքը ինչպես կար, այնպես էլ մնացել է: Միգուցե դեռևս չափերն են փոքր կամ էլ մեզ տեսանելի չեն մեծ չափերը, բայց ամեն ինչ սկսվում է սկզբունքից: Իսկ սկզբունքն այն է, որ, օրինակ, այն մարդը, ով փող է տվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին պատկանող մասնավոր ընկերությանը, նշանակվել է գյուղատնտեսության նախարար: Ավինյանը ստացել է 35 հազար դոլարանոց դրամաշնորհ այն ժամանակ, երբ փոխվարչապետ էր: Ստացել է առերևույթ հանցակազմ չպարունակող տարբերակով և ստացել է առաջին հայացքից ոչ այնքան մեծ գումար, բայց դե կոռուպցիան սկսվում է նման «փոքր» բաներից, ինչպես որ այն հայտնի անեկդոտում էր ասվում, որ ամեն ինչ սկսվում է տարատեսակ հարցուփորձից հետո: Այնպես որ, եթե մեզ մոտ տեղի է ունեցել հեղափոխություն և եթե կա հակահեղափոխություն, ապա այդ «բոբո» հակահեղափոխությանը պետք է փնտրել հեղափոխականների ներսում: Հակահեղափոխությունը սկսվում է 35 հազար դոլարով, իսկ հետո կարող է ավարտվել «Պաշտոնական դիրքի չարաշահում» հոդվածով: Պետրոս Ալեքսանյան 7or.am

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Հստակ պատասխանեք․ նորից եմ կրկնում՝ ոնց եք պայքարում գործակալական ցանցի դեմ․ Մինասյանը՝ Մխիթարյանին (video) Նեթանյահու․ Իսրայելը բուֆերային գոտի է ստեղծում հարավային Լիբանանում Ռեալի բժիշկները սխա՞լ ծունկն են հետազոտել. Մբապեն արձագանքել է տարածված լուրերին Ash-Sharq. Իրանի խոշորագույն քաղաքները ենթարկվել են զանգվածային ավիահարվածների Պատկերացրեք, թե իրենց համար ինչ երջանկություն է ներկայիս իշխանության մնալը Հայաստանում․․․ Արտակարգ․ ավտոբուսում հրդեհ է բռնկվել Ոչ թե Փաշինյանին, այլ՝ ԵԽ պատգամավորներին. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությունը #ՈՒՂԻՂ․ Փաշինյանը երեկ խայտառակ վիճակի մեջ է եղել․ ի՞նչ սպասել Պուտինից․ Վիգեն Հակոբյան (video) «Ford Transit»-ը կամրջից ընկել և հայտնվել է դրա տակ. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Գազ չի լինի Սպասվում է անձրև․ ջերմաստիճանը կբարձրանա Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը և պատասխան առաջարկ է ներկայացրել Դատախազությունը պահանջում է Արգամ Հովսեփյանից բռնագանձել 5 անշարժ գույք Հրդեհի ահազանգ Հալաբյան փողոցում Դրսում խոնարհվում են ադրբեջանցիների առաջ, ներսում՝ իրենց պատառոտում, թե իրենց դեմ խաղ չկա 1992թ․ մարտի 26-ին ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի կոմիտեն Ձախողումը հասել է մինչև գոմ․ Փաշինյանի «կաթնային մաֆիան» (video) Լույս չի լինի․ հասցեներ Աշտարակի կամրջի վրա «BMW»-ն բախվել է ավազով բարձված «ԶԻԼ» բեռնատարի հետնամասին․ կա վիրավոր «Սփյուռքի հետ հարաբերությունները թունավորված էին, ես պետք է դա անեի»․ Ռոբերտ Քոչարյան (video) Ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն Երևանում շուրջ 20 խուզարկություն են իրականացնում Իրանն ունի գործողությունների ծրագիր ԱՄՆ-ի ցամաքային ներխուժման դեպքում. ՀՀ դեսպան Իսրայելը և ԱՄՆ-ն հարված են հասցրել Իրանի Շիրազ քաղաքին, կան զոհեր Ինչ պայմաններ է առաջ քաշել Իրանը՝ պատերազմի դադարեցման համար. WSJ Իրանում ծաղրել են Թրամփի խոսքերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am