«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մարտի 1-ի գործով նախկին փաստահավաք խմբի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանն ԱԺ ընտրություններում ընդգրկվելու է «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակում: Ըստ մեր աղբյուրների` նրան վերջերս նման առաջարկ է արվել:
«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Քոչարյանին, որն, ըստ էության, չհերքեց այդ տեղեկությունը: «Որտեղի՞ց Ձեզ այդ ինֆորմացիան»,- հարցրեց նա: Հարցին` ինքը հերքո՞ւմ է այդ լուրը, պարոն Քոչարյանը պատասխանեց. «Չեմ հերքում: Պարզապես ուզում եմ իմանալ, թե որտեղից են լսել այդ մասին, որովհետև նույնիսկ ես այդ մասին չեմ լսել»:
Նկատենք, որ Քոչարյանը բավական լուրջ դերակատարություն ունեցավ մարտի 1-ի փաստահավաք խմբում, և հիմա ստացվել է այնպես, որ Փաշինյանի իշխանությունը մարտի 1-ի գործի վերաբացումից հետո որպես ուղենշային քարտեզ ընդունեց հենց փաստահավաք խմբի զեկույցները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը