Օրեր առաջ ՆՈՐԱՎԱՆՔ հիմնադրամի ապագայի հարցով դիմել էի Նիկոլ Փաշինյանին։ Ներկայացմում եմ իր պատասխանը, որից երեւում է որ ՆՈՐԱՎԱՆՔԸ, ցավոք, իրոք լուծարվում է։
Անհասկանալի է, թե որն է «նոր կառավարության ընդհանուր օպտիմալացման քաղաքականության» տրամաբանութունը, երբ փակվում է Հայաստանի միակ պետական ուղեղային կենտրոնը (think-tank)։
Ուշադրություն դարձրեք, որ Փաշինյանի նամակում չկա որեւէ այլ հիմնավորում, դժգոհություն կամ քննադատություն հիմնադրամի աշխատանքների հասցեին։
Հարց է առաջանում նաեւ, թե եթե ընդունում եք հիմնադրամի ներուժը եվ իբր պատրաստ եք այն օգտագործել այլ ձեւաչափով, ինչու՞ եք նման հարված հասցնում Հայաստանի փորձագիտական-վերլուծական համակարգին կամ ինչու՞ լուծարելուն զուգահեռ չեք մտածել միանգամից նոր ձեւաչափի մասին։
Այսպես, միայն իրենց հասանելի տրամաբանությամբ վերացվում է միջացգային ճանաչում ունեցող, կայացած ու երկրի համար շատ կարեւոր մի հաստատություն։
«Փակենք հետո կմտածենք» սկզբունքով պետություն չեն կառավարում։ Եթե հինը վերացնելուց նորը չեք ստեղծում, ապա Ձեզանից հետո թողնելու եք ամայի եւ դատարկ խորշեր։
Վաղուց ժամանակն է քանդելու կոճակն անջատել, իսկ ստեղծելունը՝ միացնել։
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը