ԵՄ-ն շարունակելու է աջակցել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի առաջընթացին: ՀՀ ներկայիս կառավարության հետ քննարկվում է հյուսիսային մարզերում օրգանական գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ կատարելու վերաբերյալ ծրագիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վայոց ձորի մարզում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«ԵՄ-ն հանդիսանում է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ամենամեծ դոնորը: Մենք հանձն ենք առել շարունակել այդ աջակցությունը: Մենք հավատում ենք, որ Հայաստանի օրգանական գյուղատնտեսությունը կարող է մեծ առաջընթաց ապահովել Հայաստանի համար, հավատում ենք, որ հայկական գյուղմթերքը կարող է տարբեր երկրների շուկաներ մուտք գործել: Մենք նոր կառավարության հետ քննարկումներ ունենք, որոնք վերաբերում են 2018 թ. գյուղատնտեսական ռազմավարությանը: Գյուղատնտեսական ոլորտը առաջնային հարցերից մեկն է: Մենք քննարկում ենք տարբեր գաղափարներ, այդ թվում նաև Հայաստանի հյուսիսային մարզերում՝ Տավուշում, Շիրակում և Լոռիում օրգանական գյուղատնտեսական ոլորտում ներդրումներ կատարելու մասին հարցը»,-ասաց Սվիտալսկին ու հույս հայտնեց, որ մոտակա ամիսներին կավարտեն այդ քննարկումները:
«Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» ԵՄ ծրագիրը մոտենում է ավարտին, սակայն Սվիտալսկին վստահեցրեց, որ կշարունակեն աջակցել Հայաստանին՝ առաջընթացի համար:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը