Ջոն Բոլթոնի հայտարարության վերաբերյալ կան մտահոգություններ, որոնք այսօր ի ցույց են դնում Հայաստանի նոր իշխանությունների, մեղմ ասած, ոչ արդյունավետ արտաքին քաղաքականությունը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, այս օրերին ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և 11-րդ լիագումար նիստերի աշխատանքներին մասնակցելու նպատակով Մոսկվայում գտնվող ՀԱՊԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության պատասխանատու քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ «Հայաստանը պետք է հրաժարվի միջազգային հարաբերություններում «պատմական կաղապարներից» հայտարարության վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ի արձագանքին:
«Վարչապետ Փաշինյանը շատ է սիրում խոսել հպարտ ու ինքնիշխան քաղաքականությունից, բայց այս 6 ամսվա ընթացքում միայն բարձր գոռալով նահանջ ենք արձանագրել հայ-ռուսական հարաբերություններում: Բավականին խնդրահարույց հարցեր են առաջացել՝ սկսած ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովի հայտարարությունից մինչև ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի քրեական գործով անցնել ու ՀԱՊԿ ԽՎ-ի նիստի տեղափոխումը Երևանից Մոսկվա»,-նշեց նա:
Ըստ ԱԺ փոխնախագահի՝ եթե Հայաստանը կորցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, ապա դրա միակ մեղավորը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է լինելու: «Բոլթոնի հայտարարության մեջ անհաջող ձևակերպումներից ավելի մտահոգիչ է ՀՀ վարչապետի իրականության ամբողջական գիտակցման գրեթե բացակայությունը: Ուստի՝ Ռուսաստանի՝ որպես ՀՀ դաշնակցի մտահոգությունները, կարծում եմ՝ անհիմն չեն: Ասել ու ասում եմ՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացումը բխում է մեր շահերից, և մենք պետք է ամրապնդենք մեր դիրքերը ՀԱՊԿ-ում:
Բայց իրականում Փաշինյանի կառավարությունն անում է հակառակը»,-եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունն «անքաղաքավարություն» է որակել Բոլթոնի հայտարարությունները:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը