Դրամաշնորհը տրվել է ևս 26 ընկերության. Տ. Ավինյանի խոսնակը` փոխվաչապետի ՍՊԸ-ի 35 000 դոլար գրանտ ստանալու մասին

Արժեշղթայի զարգացման հանձնաժողովի քննարկման փուլ է հասել 33 հայտ, որոնցից դրամաշնորհ չեն շահել ընդամենը 4-ը։ 33-ի մեջ ճանաչվել 27 հաղթողներից մեկը, բոլորն էլ կհամաձայնեն, որ այդքան էլ մեծ հերոսություն չէ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ անդրադառնալով այսօր որոշ կայքերում տեղ գտած տեղեկատվությանը, ըստ որի՝ «փոխվաչապետի ՍՊԸ–ն 35 000 դոլար գրանտ է ստացել՝ չրի արտադրությունը զարգացնելու համար»։

Փոխվարչապետի մամուլի խոսնակի պարզաբանումը ներկայացնում ենք ստորև։
«Փաստ է, որ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել Իրիգեյթին: Եվ այս գործընթացի մասին ԳԶՀ-ն, հարցմանն ի պատասխան, տրամադրել է ամբողջական տեղեկատվություն, ավելին՝ տրամադրել է նաև առևտրական գաղտնիք պարունակող տվյալներ, քանի որ Իրիգեյթը ցանկացել է հնարավորինս բաց ու թափանցիկ լինել: Սակայն «Հետքի» հոդվածում փաստերը ներկայացվել են ընտրողաբար՝ այդպիսով հնարավորություն ստեղծելով, որ ընթերցողի մոտ լինեն թյուրընկալումներ: Բայց մենք խոսենք փաստերով և ներկայացնենք ամբողջ պատմությունը:
Այսպես, «Հետքի» հոդվածն ընդամենը նշում է, որ Իրիգեյթին դրամաշնորհը տրվել է մայիսի 25-ին, երբ Տիգրան Ավինյանն արդեն փոխվարչապետ էր, սակայն մանրամասն չի անդրադառնում դրամաշնորհ ստացող ընկերությունների ընտրության գործընթացին: Իսկ այս պարագայում այդ գործընթացը, որը միջազգային բարձր չափորոշիչներին է համապատասխանում և նպատակ ունի առավել անաչառություն ապահովելու, առանցքային դեր է կատարում:
Եվ այն հետևյալն է. • «Արժեշղթայի զարգացում» բաղադրիչի շահառուների, այդ թվում «Իրիգեյթ» ՍՊԸ-ի, կողմից 14.02.18թ. դրությամբ ներկայացվել են 62 հայտ-դիմումներ: • «Արժեշղթայի զարգացման» քարտուղարության կողմից հայտ-դիմումների ուսումնասիրությունը և չափանիշների հետ համապատասխանության ստուգումը իրականացվել է 16.02.18թ.: Վերանայված ցուցակը ներկայացվել է Համաշխարհային բանկի դիտարկմանը: Այս նախնական ընտրության փուլում դիմումը կարող է մերժվել տարբեր տեխնիկական պատճառներով, օրինակ հայտ-դիմումը ներկայացվել է ոչ սահմանված կարգով կամ պահանջվող գումարը չի համապատասխանում սահմանված նվազագույն և առավելագույն չափերին: Այսինքնպարզ, տեխնիկական ընտրություն է: • Մրցույթի ժամանակացույցով սահմանված ժամկետում շահառուների կողմից ներկայացվել են 49 բիզնես-հայտեր, այդ թվում 15.03.18թ. «Իրիգեյթ» ՍՊԸ-ի կողմից: Ներկայացված բիզնես-հայտերի ցանկը ներկայացվել է Համաշխարհային բանկի դիտարկմանը: • Վերոնշյալ 49 բիզնես-հայտերը 23.03.18թ. ներկայացվել են անկախ գնահատող կազմակերպության դիտարկմանը: Բիզնես-հայտերի տեխնիկական և ֆինանսական գնահատումն իրականացնելու նպատակով, Համաշխարհային բանկի ընթացակարգերով՝ մրցութային հիմունքներով ընտրված անկախ գնահատող կազմակերպությունը մանրամասն ուսումնասիրել է ներկայացված բոլոր բիզնես-հայտերի փաթեթները և կատարել գնահատում, ինչի արդյունքում 16 բիզնես-հայտեր մերժվել են վերջինիս կողմից: • 25.05.18թ. տեղի է ունեցել Արժեշղթայի զարգացման հանձնաժողովի 10-րդ նիստը: Նշենք, որ Արժեշղթայի զարգացման հանձնաժողովը հանդիսանում է անկախ մարմին, կազմը բաղկացած է 9 անդամներից, որոնց մեծամասնությունը հանդիսանում են մասնավոր և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նիստի արդյունքում ներկայացված 33 բիզնես-հայտերից հանձնաժողովի անդամների կողմից հաղթող են ճանաչվել 29-ը, որոնցից 2-ը չեն հավաստագրվել Համաշխարհային բանկի սննդի անվտանգության մասնագետի կողմից (փաստորեն, նույնիսկ այս վերջին փուլում Համաշխարհային բանկը վերահսկողության մեխանիզմ ունի), իսկ 1 հաղթող ճանաչված հայտատու հրաժարվել է համաձայնագիր կնքելուց: Վերջնական ցուցակը ներկայացվել է գյուղատնտեսության նախարարին։ • Արդյունքում, նպատակային ֆինանսավորման համաձայնագրեր են կնքվել բոլոր 26 շահառուների հետ, այդ թվում նաև «Իրիգեյթ» ՍՊԸ-ի հետ: Այսինքն՝ ի՞նչ է ստացվում: Այս դրամաշնորհների մրցույթի գործընթացը համապատասխանում է Համաշխարհային բանկի կողմից սահմանված ընթացակարգերին և վերահսկվում վերջինիս կողմից: Հայտատու-ընկերություններին գնահատում են անկախ մարմինները և հանձնաժողովները: Այսինքն՝ ԳԶՀ-ն, որի տնօրենն էր այդ ժամանակ Գեղամ Գևորգյանը, որևէ կերպ չէր կարող ազդեցություն ունենալ անկախ հանձնաժողովների կողմից կայացված և Համաշխարհային բանկի վերահսկողությամբ իրականացված որոշումների վրա: ԳԶՀ-ն այս պարագայում ընդամենը ֆինանսավորում է տրամադրում հաղթող կազմակերպություններին, այսինքն՝ կատարում է զուտ տեխնիկական դեր: Մի այլ կողմից էլ դիտարկենք հարցը: Արժեշղթայի զարգացման հանձնաժողովի քննարկման փուլ է հասել 33 հայտ, որոնցից դրամաշնորհ չեն շահել ընդամենը 4-ը, իսկ 2-ին Համաշխարհային բանկն է հանել, հաղթողներից 1-ն էլ կամովին է հրաժարվել դրամաշնորհից: Կասկածամտությունը ինչ-որ տեղ հասկանալի կլիներ, եթե վերջին փուլ հասած լինեին 4-5 ընկերություններ և դրանցից հաղթողներ ճանաչվեին 1-2 ընկերություն, այդ թվում Իրիգեյթը: Բայց 33-ի մեջ ճանաչվել 27 հաղթողներից մեկը, բոլորն էլ կհամաձայնեն, որ այդքան էլ մեծ հերոսություն չէ: Այսպիսով, ամբողջ գործընթացի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ այստեղ որևէ վտանգներ և ռիսկեր չկան, ու մրցույթի միջոցով Իրիգեյթին ընտրել է անկախ հանձնաժողովը: Փաստերը առավել քան խոսուն են և ներկայացնում են ամբողջ ճշմարտությունը»:

դիտվել է 46 անգամ
Լրահոս
«Սասու՛ն, հայհոյանքը քո համար օրհնանք է, դե ստացիր օրհնանքդ»․ Վահե Մովսիսյան (video) Պուտինը միայն մի պահանջով ու պայմանով կլսի Փաշինյանին (video) «Սիմոնյանը հայտնվել է կեղտոտ հեռուստաընկերության եթերում ու հիվանդագին հայտարարություններ արել» (video) Թևանյանի դեմ կեղծ գործը հենց իրենք «պայթեցրին»․ՔԿ նախագահը պետք է Հ1-ով ներողություն խնդրի Թևանյանից (video) Իրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման պայմանը Ռուսաստանը հարված է հասցրել Կիևի մարզում գտնվող պահեստային տարածքներին «Սասու՛ն, մոռացե՞լ ես՝ Վազգեն Սարգսյանը ոնց զենքը դրեց գլխիդ․․․»․ Նարե Սոսե (video) Bloomberg․ Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը գերազանցել է 65 մլրդ դոլարը «Վահագն Ալեքսանյա՛ն, այ խտացրած կեղտ, դու գոնե գիտե՞ս՝ ումից ես ծնվել»․ մանկավարժ (video) Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի հետ գերիների խոշոր փոխանակման մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը անհրաժեշտ տեղեկություններ է հրապարակել Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելու #ՀԻՄԱ․ «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան (video) Ո՞վ է սպшնել Ռուսաստանի քաղաքացուն Շարունակում ենք շարժվել առաջ և ներդնել առավելագույն ջանքերը․ Սպերցյան Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյան Մոսկվայի կոշտ արձագանքը․ Փաշինյանը ծանր հանդիպում ունի Պուտինի հետ․ Սուրեն Սուրենյանց (video) Ուկրաինային պետք է ամսական առնվազն 30 հազար քաղաքացի զորակոչել «Տակա՛նք, Ռոբերտ Քոչարյանը մտավ ներս, բոլորը ոտքի կանգնեցին, իսկ դու ո՞վ ես»․ Նարե Սոսե (video) Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ Ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել է Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ-ից․ Ուշակով Արցախցիների նկատմամբ թշնամություն հրահրելով՝ հետին պլան է մղվել նրանց սոցիալական վիճակի հարցերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am