Քիչ առաջ Ազգային ժողովի պատգամավորների 1/3-ը Նիկոլ Փաշինյանինառաջադրեց վարչապետի թեկնածու: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք պատրաստվում են առաջադրել վարչապետի թեկնածու:
Լենա Նազարյանի փոխանցմամաբ՝ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջարկել են ԵԼՔ-ի, «Ծառուկյան» խմբակցության եւ ՀՀԿ-ի քաղաքական թիմից անջատված պատգամավորները:
Նշենք, որ վարչապետի թեկնածուների առաջադրման վերջին օրն այսօր է, մինչեւ 18:00-ն: Սա վարչապետի ընտրության 2-րդ փուլն է եւ ԵԼՔ-ը միայնակ չէր կարող առաջադրել Փաշինյանին, քանի որ այս փուլի համար անհրաժեշտ է 1/3-ի ստորագրությունը: ԱԺ լրատվականից ՀԺ-ին փոխանցեցին, որ ընտրության օրվա եւ ժամի հետ կապված Արա Բաբլոյանը հանդես կգա առանձին հայտարարությամբ: Սակայն Լենա Նազարյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ ընտրությունը տեղի է ունենալու նոյեմբերի 1-ին, ժամը 12:00-ին:
ԵԼՔ խմբակցության ղեկավարի խոսքով՝ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը իր ելույթը նվիրելու է տնտեսությանը:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ, քանի որ խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը: Այս գործընթացն իրականացվում է՝ ԱԺ-ն իրավունքի ուժով լուծարելու համար:
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը