Նեյմարը բաց կթողնի Պարագվայ-Բրազիլիա խաղը
Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը չի մասնակցի աշխարհի 2018 թվականի առաջնության որակավորման մրցաշարի Պարագվայի ընտրանու դեմ հանդիպմանը: Ուրուգվայի թիմի դեմ խաղում կատալոնական ակումբի հարձակվողը դեղին քարտ է ստացել և այժմ ստիպված կլինի բաց թողնել առաջիկա հանդիպումը` նախազգուշացումների քանակի պատճառով:
