«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի ներսում, կարծես թե, ընդդիմություն է ձևավորված, ովքեր իրենց անհամաձայնությունն են հայտնում այս կամ այն հարցերի շուրջ: Դա արտահայտվեց նաև երեկ, երբ Երևանի ավագանու արտահերթ նիստին, որի ժամանակ ընտրվեցին քաղաքապետի տեղակալներ, մոտ 10 հոգի բացակայում էր հենց «Իմ քայլը» դաշինքի խմբակցության անդամներից: Եվ եթե նախկինում մեծամասնության ավագանու անդամները պարզապես քվեարկում էին՝ մեկը մյուսին հետևելով, ապա այժմ հենց իշխանության ներսում, կարծես թե, ընդդիմություն է ձևավորվել, ովքեր արտահայտում են իրենց բողոքը: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դաշինքի ներսում ոչ միանշանակ մոտեցում է եղել քաղաքապետի տեղակալների թեկնածուների հարցում, և նրանք իրենց վերաբերմունքն արտահայտեցին՝ ուղղակի բոյկոտելով ավագանու նիստը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը