Նախարար, որն աշխատում է դեղեր խմելով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ անդրադարձել է պարտադիր ժամկետային զինծառայությունից իր ազատվելու պատճառներին: Իսկ պատճառը եղել է երիկամի հետ կապված հիվանդությունը: «Զորակոչվել եմ 25.12.2015 թվին, 19 916 զորամաս, ՊՆ բանակի գլխավոր շտաբ, Ստեփանակերտ, ծառայել եմ մինչեւ 27.10.2016-ը: Զորացրվել եմ առողջական վիճակի պատճառով: Որպես բժիշկ` մենք մինչեւ 35 տարեկանն ենք պարտավոր ծառայել: Անցել եմ կլինիկական օրդինատուրա, ասպիրանտուրա, 5 տարի ազատված եմ եղել ծառայությունից՝ առողջական խնդրի պատճառով: Հետո կարգը փոխվել է, զորակոչվել եմ, ապրիլյան պատերազմի ժամանակ 3 ամիս 24 ժամյա ծառայություն եմ անցել զորամասում, Ստեփանակերտում ապրիլի 2-3-ին եղել եմ հերթապահ զորամասում: Հետո մոտս սրացում է եղել, նորից ստուգվել եմ ու ազատվել: Պարբերական հիվանդություն է, որի դեպքում մարդիկ նույնիսկ երիկամներից են զրկվում»,- պատմել է նախարարը՝ լրագրողներին ցույց տալով դեղամիջոցը, որն ինքն ամեն օր օգտագործում է երիկամների խնդիրներից խուսափելու համար: Իհարկե, մեզանից որեւէ մեկն ապահովագրված չէ հիվանդություններից: Բայց եթե նախարարը զինծառայությունից ազատվել է հիվանդության սրացման պատճառով, ավելին՝ հայտարարում է, թե ինքն այսօր էլ դեղամիջոցներ է օգտագործում, հարց է առաջանում՝ արդյոք նա կարո՞ղ է լիարժեք կիրառել կառավարության անդամի պարտականությունները: Ի վերջո, Արսեն Թորոսյանը նախարար է, իսկ նախարարի պաշտոնը ենթադրում է գերծանրաբեռնված աշխատանք, իսկ դրա համար պետք է առողջական վիճակը թույլ տա: Իսկապես մտահոգիչ է: Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:  

դիտվել է 76 անգամ
Լրահոս
«Սասու՛ն, հայհոյանքը քո համար օրհնանք է, դե ստացիր օրհնանքդ»․ Վահե Մովսիսյան (video) Պուտինը միայն մի պահանջով ու պայմանով կլսի Փաշինյանին (video) «Սիմոնյանը հայտնվել է կեղտոտ հեռուստաընկերության եթերում ու հիվանդագին հայտարարություններ արել» (video) Թևանյանի դեմ կեղծ գործը հենց իրենք «պայթեցրին»․ՔԿ նախագահը պետք է Հ1-ով ներողություն խնդրի Թևանյանից (video) Իրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման պայմանը Ռուսաստանը հարված է հասցրել Կիևի մարզում գտնվող պահեստային տարածքներին «Սասու՛ն, մոռացե՞լ ես՝ Վազգեն Սարգսյանը ոնց զենքը դրեց գլխիդ․․․»․ Նարե Սոսե (video) Bloomberg․ Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը գերազանցել է 65 մլրդ դոլարը «Վահագն Ալեքսանյա՛ն, այ խտացրած կեղտ, դու գոնե գիտե՞ս՝ ումից ես ծնվել»․ մանկավարժ (video) Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի հետ գերիների խոշոր փոխանակման մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը անհրաժեշտ տեղեկություններ է հրապարակել Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելու #ՀԻՄԱ․ «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան (video) Ո՞վ է սպшնել Ռուսաստանի քաղաքացուն Շարունակում ենք շարժվել առաջ և ներդնել առավելագույն ջանքերը․ Սպերցյան Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյան Մոսկվայի կոշտ արձագանքը․ Փաշինյանը ծանր հանդիպում ունի Պուտինի հետ․ Սուրեն Սուրենյանց (video) Ուկրաինային պետք է ամսական առնվազն 30 հազար քաղաքացի զորակոչել «Տակա՛նք, Ռոբերտ Քոչարյանը մտավ ներս, բոլորը ոտքի կանգնեցին, իսկ դու ո՞վ ես»․ Նարե Սոսե (video) Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ Ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել է Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ-ից․ Ուշակով Արցախցիների նկատմամբ թշնամություն հրահրելով՝ հետին պլան է մղվել նրանց սոցիալական վիճակի հարցերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am