«Իրատես» թերթը գրում է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենց նախընտրական ցուցակում հնարավոր է նաեւ ՀՀԿ-ականներ լինեն, լուրջ իրարանցում է առաջացրել հանրապետականների շրջանում:
«Մի քանի օրից կարձակվի Ազգային ժողովը, մեկ ամսից էլ ընտրություններ կլինեն, ու որոշ պատգամավորներ շանս չեն ունենա այլեւս հայտնվելու խորհրդարանում: Եթե ՀՀԿ-ն ընտրություններին իրապես ռեբրենդիգավորված ցուցակով գնա, ապա մի շարք նախկին ու ավանդական դեմքեր չեն լինի այդ ցուցակում: Վերջիններս էլ, արդեն իսկ զգալով այդ ամենը, իրենց համար այնքան թանկագին պատգամավորական մանդատը փորձում են նոր իշխանությունների միջոցով ստանալ»,- ասաց ՀՀԿ-ամերձ «Իրատեսի» աղբյուրը:
«Որոշ պատգամավորներ Փաշինյանի կամ նրա մտերիմների հետ հանդիպումների ժամանակ հարմար առիթը բաց չեն թողնում շողոքորթելու ու ասելու, թե ինչպես են գաղտնի պայքար մղել նախկին իշխանությունների դեմ: Հասկացնում են նոր կառավարիչներին, որ այժմ էլ պատրաստ են նրանց կողքին քայլելու, միայն թե ավանդական իրենց մանդատն անսասան մնա:
Թե ինչ գնով ու ինչ նախապայմաններով կզարգանա այս ամենը, դեռ հստակ չէ, բայց հասկանալի է, որ նորեկներն այդքան էլ միամիտ չեն»,- անկեղծացավ մեր զրուցակիցը»:
Առավելմանրամասն՝թերթիայսօրվահամարում
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը