Էջմիածնի նորընտիր քաղաքապետի շուրջ կրքերը չեն հանդարտվում

Նորանկախ Հայաստանի առաջին կին քաղաքապետ Դիանա Գասպարյանի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Այս անգամ նոր խումբ է ձևավորվել, որը, կասկածի տակ դնելով Էջմիածնի նորընտիր կին քաղաղաքապետի՝ հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում հավաքած ձայների հավաստիությունը, որոշել է ստորագրահավաք կազմակերպել: Խումբը պնդում է, որ Դիանա Գասպարյանի հավաքած շուրջ 8 000 ձայները շատ կասկածելի են. «Օրենքով սահմանված կարգով Էջմիածնում կանցկացվի ստորագրահավաք 45000-ից ավել ընտրողների կողմից՝ ընդդեմ 8000 խիստ կասկածելի ձայներին, մերժելով Դիանա Գասպարյանի պաշտոնավարումը, այն նաև կներկայացվի կառավարություն»: Էջմիածնի նորընտիր քաղաքապետը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ տեղյակ է այդ նախաձեռնության մասին և միևնույն ժամանակ համոզմունք հայտնեց, որ դժվար կլինի ստորագրահավաք կազմակերպել ընտրությանը մասնակցած 45.000-ից ավել քաղաքացիների շրջանում: «Ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի: Նախ ձայները կասկածի տակ դնելն ունի իրավական հստակ ընթացակարգ: Ես բնականոն հունով աշխատելու եմ, իսկ թե ով ինչ է ուզում կազմակերպել իմ դեմ՝ իր գործն է»,-ընդգծեց Գասպարյանը: Դիանա Գասպարյանը մեզ հետ զրույցում մատնացույց արեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, շեշտելով՝ եթե ստացված ձայների առումով կասկածներ կան, ապա նախ պետք է դիմեն ԿԸՀ, ոստիկանություն, նոր հետո քննարկեն ձայների հավաստիությունը: Իսկ ՏԻՄ ընտրությունների ժամանակ գրանցված խախտումների վերաբերյալ Դիանա Գասպարյանը նշեց. «Հավանաբար, իրավապահ մարմինները զբաղվում են արձանագրված խախտումներով և առաջիկայում պարզ կլինեն արդյունքները: Ես կարծում եմ՝ նոր Հայաստանում որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել իշխանությունների վարքագիծն ընտրություններում»: Նյութի աղբյուրը` Yelaket.am

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Լոռու մարզում 2-ամյա տղան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել Արմեն Սիմոնյանն ազատվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից Դատել Վեհափառին՝ նշանակում է սերունդներով մնալ հարյուրավոր օծյալների և Հայ Եկեղեցու անեծքի տակ Օդի ջերմաստիճանը կնվազի Ովքեր են Փաշինյանի երկու օգնականները «Սասու՛ն, հայհոյանքը քո համար օրհնանք է, դե ստացիր օրհնանքդ»․ Վահե Մովսիսյան (video) Պուտինը միայն մի պահանջով ու պայմանով կլսի Փաշինյանին (video) «Սիմոնյանը հայտնվել է կեղտոտ հեռուստաընկերության եթերում ու հիվանդագին հայտարարություններ արել» (video) Թևանյանի դեմ կեղծ գործը հենց իրենք «պայթեցրին»․ՔԿ նախագահը պետք է Հ1-ով ներողություն խնդրի Թևանյանից (video) Իրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման պայմանը Ռուսաստանը հարված է հասցրել Կիևի մարզում գտնվող պահեստային տարածքներին «Սասու՛ն, մոռացե՞լ ես՝ Վազգեն Սարգսյանը ոնց զենքը դրեց գլխիդ․․․»․ Նարե Սոսե (video) Bloomberg․ Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը գերազանցել է 65 մլրդ դոլարը «Վահագն Ալեքսանյա՛ն, այ խտացրած կեղտ, դու գոնե գիտե՞ս՝ ումից ես ծնվել»․ մանկավարժ (video) Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի հետ գերիների խոշոր փոխանակման մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը անհրաժեշտ տեղեկություններ է հրապարակել Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելու #ՀԻՄԱ․ «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան (video) Ո՞վ է սպшնել Ռուսաստանի քաղաքացուն Շարունակում ենք շարժվել առաջ և ներդնել առավելագույն ջանքերը․ Սպերցյան Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյան Մոսկվայի կոշտ արձագանքը․ Փաշինյանը ծանր հանդիպում ունի Պուտինի հետ․ Սուրեն Սուրենյանց (video) Ուկրաինային պետք է ամսական առնվազն 30 հազար քաղաքացի զորակոչել «Տակա՛նք, Ռոբերտ Քոչարյանը մտավ ներս, բոլորը ոտքի կանգնեցին, իսկ դու ո՞վ ես»․ Նարե Սոսե (video) Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am