Ինձ այս կյանքում 2 սեռ է հայտնի

«Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունների պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հիմնական զեկուցող Գեւորգ Պետրոսյանին հարցրեց, թե նախագծում անհասկանալի ձեւով որոշված է, թե ինչպես պետք է ազգային փոքրամասնությունները ներկայացված լինեն ԱԺ-ում ու որտեղից է վերցվել այդ 19 թիվը, իրեն համար հասկանալի չէ: Հարցին ի պատասխան Գեւորգ Պետրոսյանը նշեց. «19 թիվը մեր կողմից չի առաջարկվել, կառավարության ներկայացուցիչը կասի, բայց տրամաբանությունը հետեւյալն է՝ հաշվի են առնվում համապետական ընտրությունների փորձը եւ ՀՀ-ում փաստացի տեղակայված ազգային փոքրամասնությունների քանակը»: ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանն էլ ասաց, որ նախագծում ԿԸՀ անդամի համար պահանջների մի մասը հանվել է, օրինակ, 5 տարվա մասնագիտական ստաժը, իրավունքի ոլորտում գիտական ստաժը, մնացել է միայն բարձրագույն կրթություն ունենալու փաստարկը, այն դեպքում, երբ տարածքային ընտրական հանձնաժողովի անդամի համար այդ պահանջները մնացել են.  «Ստացվում է, որ վերադաս մարմնի անդամը ավելի քիչ պահանջների կարող է բավարարել ու մասնակցել մրցույթին, իսկ տարածքայինի նկատմամբ շատ ավելի բարձր պահանջներ են դրվել, ինչքանո՞վ եք դա արդարացնում»: Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց, որ այստեղ կարող է «Հանրային ծառայության մասին» օրենքն ընդունված լինելու հանգամանքն է հաշվի առնվել: Այնուհետև Կյուրեղյանը մի դիտողություն արեց Գեւորգ Պետրոսյանին: Երբ վերջինս ներկայացնում էր ցուցակներում կանանց քվոտան, ասաց, որ կանանց կամ հակառակ սեռի ներկայացվածությունը պետք է լինի առնվազն 30 տոկոս: Կյուրեղյանը հորդորեց «հակառակ սեռ» եզրույթը չօգտագործել: Գեւորգ Պետրոսյանն արձագանքեց. «Խնդրում եմ հակառակ սեռը թշնամի սեռ մի ընդունեք, ինձ այս կյանքում 2 սեռ է հայտնի՝ կա՛մ իգական, կա՛մ արական»:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Լոռու մարզում 2-ամյա տղան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել Արմեն Սիմոնյանն ազատվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից Դատել Վեհափառին՝ նշանակում է սերունդներով մնալ հարյուրավոր օծյալների և Հայ Եկեղեցու անեծքի տակ Օդի ջերմաստիճանը կնվազի Ովքեր են Փաշինյանի երկու օգնականները «Սասու՛ն, հայհոյանքը քո համար օրհնանք է, դե ստացիր օրհնանքդ»․ Վահե Մովսիսյան (video) Պուտինը միայն մի պահանջով ու պայմանով կլսի Փաշինյանին (video) «Սիմոնյանը հայտնվել է կեղտոտ հեռուստաընկերության եթերում ու հիվանդագին հայտարարություններ արել» (video) Թևանյանի դեմ կեղծ գործը հենց իրենք «պայթեցրին»․ՔԿ նախագահը պետք է Հ1-ով ներողություն խնդրի Թևանյանից (video) Իրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման պայմանը Ռուսաստանը հարված է հասցրել Կիևի մարզում գտնվող պահեստային տարածքներին «Սասու՛ն, մոռացե՞լ ես՝ Վազգեն Սարգսյանը ոնց զենքը դրեց գլխիդ․․․»․ Նարե Սոսե (video) Bloomberg․ Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը գերազանցել է 65 մլրդ դոլարը «Վահագն Ալեքսանյա՛ն, այ խտացրած կեղտ, դու գոնե գիտե՞ս՝ ումից ես ծնվել»․ մանկավարժ (video) Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի հետ գերիների խոշոր փոխանակման մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը անհրաժեշտ տեղեկություններ է հրապարակել Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելու #ՀԻՄԱ․ «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան (video) Ո՞վ է սպшնել Ռուսաստանի քաղաքացուն Շարունակում ենք շարժվել առաջ և ներդնել առավելագույն ջանքերը․ Սպերցյան Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյան Մոսկվայի կոշտ արձագանքը․ Փաշինյանը ծանր հանդիպում ունի Պուտինի հետ․ Սուրեն Սուրենյանց (video) Ուկրաինային պետք է ամսական առնվազն 30 հազար քաղաքացի զորակոչել «Տակա՛նք, Ռոբերտ Քոչարյանը մտավ ներս, բոլորը ոտքի կանգնեցին, իսկ դու ո՞վ ես»․ Նարե Սոսե (video) Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am