«ՀՀԿ դիրքորոշումը ոչ մի կապ չունի ՀՀԿ շահի հետ, խնդիրը բացառապես քաղաքական սկզբունքն է»,- խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Ընտրական օրենսգիրքը չընդունելուն:
«Եթե խորհրդարանական ուժերը ներառվեին Ընտրական օրենսգրքի բարեփոխումների մեջ պատշաճ ձևով, եթե Ընտրական օրենսգրքի բարեփոխումները չարվեին հապճեպ և չուղղորդվեին հիմնականում կառավարության կողմից ստեղծված հանձնաժողովում, եթե խորհրդարանական ընտրությունների ժամկետն այսքան շուտափույթ չտեղափոխվեր դեկտեմբեր, ապա շատ հնարավոր էր և շատ ցանկալի կլիներ, որ Ընտրական օրենսգքրի փոփոխությունները տեղի ունենային երկխոսության ձևաչափով և ամրապնդեին խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետը ապրիլ-մայիս ամիսներին: Բայց քանի որ գնացքը վաղուց գնացել է, որովհետև վարչապետը հրաժարական է տվել, մի անգամ չի ընտրվել, ես կարծում եմ, որ Հայաստանը կորցրեց հերթական փայլուն հնարավորություն՝ իշխանափոխությունից հետո կապիտալիզացնելու ժողովրդավարությունը Հայաստանում»,- ասաց Աշոտյանը:
Անդրադառնալով այն մեկնաբանություններին, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը հենց ՀՀԿ շահերից է բխում, Աշոտյանն ասաց, որ շատ տարօրինակ է, որ վարչապետից սկսած բոլորը փորձում են ՀՀԿ-ին բացատրել ՀՀԿ շահը: «Եթե պարոն վարչապետն այդքան մտահոգված է ՀՀԿ շահով, քաղաքական ներկայությամբ, ապա չպետք է այս վեց ամիսների ընթացքում կազմակերպեր այն գործընթացը, որը պարզապես ՀՀԿ-ի համար ամեն շաբաթ ու ամեն ամիս լրացուցիչ հարվածներ հասցնելու քաղաքականություն է: Այս գործընթացին մենք դիմացանք, այո, կորուստներ ունեցանք, բայց քաղաքական կորիզը մնաց,տարածքային կառույցները, կուսակցության գաղափարական շարքերը չեն նոսրացել: Մեր ընտրական շահն ու ընտրական տեխնոլոգիաները կբացահայտվեն ընտրարշավների ընթացքում»,- հավելեց նա:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը