Վարչապետը մտածում է ՀՀԿ-ն Հուլիոս Կեսարն է,մնացածը՝գալլական ցեղեր են՝ հեսա իրար կուտեն.Աշոտյան

«Մեկ շաբաթ առաջ Ընտրական օրենսգիրքն անփառունակ տապալվեց այս դահլիճում։Գործող իշխանությունները գտան ձևը տապալված Ընտրական օրենսգիրքը այս դահլիճ վերադարձնելու համար»,- Ազգային ժողովում հայտարարեց «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։ Արմեն Աշոտյանն ասաց, թե հարգում է այն պատգամավորների սահմանադրական իրավունքի իրացումը, որոնք նախաձեռնել են ԱԺ այսօրվա նիստը։ Արմեն Աշոտյանն ընդգծեց՝ Ընտրական օրենսգիրքը դռներից հանեցին, ծխնելույզից նորից մտավ խորհրդարան։ «Վարչապետն էլ երևի հիմա նստած, նայում է էկրանի մոտ, մտածում են, թե ՀՀԿ-ն Հուլիոս Կեսարն է, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք»-ը, ՀՅԴ-ն գալլական ցեղեր են՝ հեսա իրար կուտեն, ինքն իր կայսրությունը կընդլայնի։ Չի լինելու նման բան, պարոն վարչապետ», -նշեց ՀՀԿ պատգամավորը։ Աշոտյանը կոչ արեց՝ այլակարծությունը սաբոտաժ չկոչել. «Սա սաբոտաժ չէ, քաղաքական դիրքորոշում է։ ԸՕ փոփոխությունները հրամցնել՝ որպես ժողովրդավարական բարեփոխում, ծաղր է ժողովրդավարության հանդեպ։ Որևէ ժողովրդավար երկրում ընտրություններից 42 օր շուտ ԸՕ չեն փոխում։ Վենետիկյան հանձնաժողովի նախագահի կարծիքը երևի մոռացանք։ Հարգելի կառավարություն, իսկ ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի կարծիքը կա՞՝ այս նախագծի հետ կապված։ Ես ավելի քան վստահ եմ, որ խորհրդարանում այսօր գործադրվել են բոլոր միջոցները՝ անհրաժեշտ ձայներ ապահովելու համար։ Առաջին փոխվարչապետն ասում է՝ ճնշում չենք գործադրել, զանգել եմ՝ տեսնեմ՝ ոնց են։ Հարգելի պարոն Միրզոյան, բա ինձ խի՞ չես զանգել, տեսնես՝ ես ոնց եմ։ Բազմաթիվ այլ ընկերների ինչի՞ չես զանգել։ Մի անգամ SMS ես ուղարկել ապրիլին՝ հեղափոխության օրերին, տեսել ես, որ չի «կպնում», էլ իմ ողջությունը քեզ չի հետաքրքրում։ Քեզ հետաքրքրում է միայն  այն մարդկանց ողջությունը, ով կարող է պոտենցիալ կողմ քվեարկել այս ԸՕ-ին»։ Պատգամավորի համար այսօրվա օրակարգը հոկտեմբերի 2-ի շարունակությունն է:

դիտվել է 48 անգամ
Լրահոս
«Դուք գողացե՞լ եք ԲՀԿ–ի ձայները»․ հարց՝ ֆինանսների նախարարին (video) Ժողովուրդ, Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ ՉԷ, Լսու՞մ ես, Նիկո'լ, դու լեգիտիմ ՉԵՍ. Իշխան Սաղաթելյան (video) Նիկո՛լ, 5000 զոհ տվեցիր, հետո պարադ արեցիր, ո՞ւմ էիր խաբում, գիտես՝ ապո՞ւշ ա էս ժողովուրդը․ հարցում (video) ԱՄՆ–Իրան հնարավոր համաձայնությունը ուղղակի ազդեցություն կունենա Հարավային Կովկասի անվտանգության վրա ՇՏԱՊ. Ադրբեջանը նոր խայտառակ ու ցինիկ հայտարարություն է արել. ինչ նոր աղետի սպասել․ Զոհրաբյան (video) «Մի ճանապարհ կա. Նիկոլը հարված է ստանալու, հենց 3 լիդերներն այդ քայլն անեն». Վիգեն Դավթյան (video) Նիկոլի «սրտիկները», մի ձեռքի շարժումով վերածվել են «մուրճի», որովհետև սրտիկը երբեք էլ իրական քաղաքական նպատակը չի եղել. Արմեն Հովասափյան #ՈՒՂԻՂ. ՇՏԱՊ. Ի՞նչու էր Հաջիևը հասել Դիլիջան և ի՞նչ են պայմանավորվել. Նաիրա Զոհրաբյան (video) Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը Պատգամավոր Գեղամ Մանուկյանը պահանջել է ԱԱԾ պետ Անդրանիկ Սիմոնյանից պարզաբանում խայտառակ արտահոսքի վերաբերյալ Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել «Այ թափթփու՛կ», 300 տարվա շուկան, որ փակում ես, հասկանու՞մ եք՝ ինչ աղետ է լինելու․ Արշակ Կարապետյան (video) Երկուսն էլ երկրի նվաստացում են՝ ԱԽՔ-ի հանդիպումն էլ, Քոչարյանի ելքի արգելքն էլ Ի՞նչ իրավունք ունեք տեսանյութերը և լուսանկարները փոխանցել որևէ մեկին Իրանը վերահաստատում է միջուկային զենք չստեղծելու իր հանձնառությունը․ Mehr ՍԱՐՍԱՓԵԼԻ ԱՐՏԱՀՈ՞ՍՔ ԱԱԾ-ԻՑ Ինչ եղանակ է սպասվում Հինգ տարի չենք ձգելու․ Րաֆֆի Հովհաննիսյան Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի խաղաղարար ջանքերի արդյունքն է. Ալիև Վթար՝ Բռնակոթ գյուղում. տուժած կա Օ՛, եղուկ ժամանակներ, թշվառ բարքեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am