Ցմահ կալանվորները ցմահ վերնախավի ձեռքում. նոր կառավարություն, հին վերաբերմունք

Վարուժան Կարապետյանը 1983 թվի հուլիսի 15֊ին ռումբ պայթեցրեց Փարիզի Օրլիի օդանավակայանում, որի հետևանքով սպանվեցին ութ հոգի, և վիրավորվեցին 55 հոգի։ Ֆրանսիայի դատարանը Վարուժան Կարապետյանին դատապարտեց ցմահ ազատազրկման։ 17 տարի նստելուց հետո նա ազատվեց և արտաքսվեց Հայաստան։ Այժմ Կարապետյանը ապրում է Դիլիջանում։ Հայաստանում կան ցմահ ազատազրկվածներ, ովքեր բանտում են 20-25 տարի, սկզբում մահապատժի էին դատապարտվել, ապա, 2003-ի օրենսդրության փոփոխությամբ, ստացել ցմահ։ Նրանցից շատերը անցել են 90 ականների բանտային ահավոր դժոխքը։ Ինչպես վկայում է ցմահ ազատազրկված, հանգուցյալ Մանուկ Սեմերջյանը, բանտի ղեկավարությունը հատուկ այնպես էր անում, որ մահապարտները մեռնեին։ Մինչև 2003 թիվը 14 մահապատժի դատապարտված է մահացել։ Նա մի շարք մահեր է նկարագրում, որոնցից մի օրինակ. «Սևակը մինչև բանտում հայտնվելը հովիվ է եղել: Քարի պես առողջ էր: Սակայն ռեժիմով ծեծի և նվաստացումների պատճառով հոգեպես ընկճվեց, աղիներն ու միզատար համակարգը հիվանդացան ու սկսեցին «ինքնուրույն գործել», այսինքն` նա ի վիճակի չէր զուգարան գնալ: Բաղնիքը ռեժիմի մեջ չէր մտնում, հագուստ փոխելու հնարավորություն չկար: Նույնիսկ տարրական զուգարանի թուղթն արգելված էր: Սևակը ապրում էր սեփական կեղտի և մեզի մեջ, մինչև որդնեց՝ բառիս բուն իմաստով: Սևակը որդնեց ու մեռավ խցում»: Ցմահների մեջ կան տարբեր աստիճանի հանցագործության մեջ մեղադրվողներ՝ ոմանք մի սպանության, ոմանք 2 կամ 3 սպանության համար, ոմանք էլ ոչ մեկին չեն սպանել, ինչպես օրինակ Աշոտ Կնյազյանը, ում միակ մեղքն այն է, որ Հոկտեմբերի 27֊ի ահաբեկիչներին իր մեքենայով տարել է ԱԺ, հետո էլ շարունակել էլ մի քանի օր քշել, մինչև պարզել են, որ ինքն է տանողը եղել։ Մեղադրողը 15 տարի է ուզել, դատավորը ցմահ է տվել։ Ոմանց դատավճիռներն էլ խիստ կասկածելի են և մի շարք փորձագետների պնդումներով նրանք չեն կատարել այն հանցանքը, որի համար պատիժ են կրում։ Հեղափոխությունից հետո որոշ իրավապաշտպաններ, ցմահ ազատազրկվածներ ու նրանց հարազատները հույս ունեին, որ Հայաստանն էլ կսկսի նմանվել եվրոպական երկրներին, և ցմահների նկատմամբ մարդասիրական մոտեցում կցուցաբերեն՝ նրանց որոշ խմբեր համաներումով ազատելով։ Սակայն Հայաստանի Կառավարությունը համաներման օրենքի նախագիծ է ներկայացրել ԱԺ, որը չի վերաբերում ցմահ ազատազրկվածներին։ Ցմահ ազատազրկվածին համաներում տալը գաղափարախոսական հարց է, այն քաղաքական ուժը, որը կողմ է դրան, առաջնորդվում է եվրոպական արժեքներով, որ յուրաքանչյուր մարդու (ով վտանգ այլևս չի ներկայացնում) անհրաժեշտ է հնարավորություն տալ նոր կյանք սկսելու։ Ցավոք, Հայաստանի, արևմտամետ գործիչներն արևմտյան արժեք ասելով հասկանում են Ռուսաստանին հայհոյելը, մի խոսքով՝ արևմտյան քաղաքական շահերին ծառայելը։ Նույնիսկ մի կուսակցություն է ստեղծվել՝ «Եվրոպական կուսակցություն» անունով, որի եվրոպական լինելն արտահայտվում է միայն Ռուսաստանին գաղութարար ասելով ու երկիրը ՆԱՏՕ֊ի մեջ մտցնելով։ Այլ բազմաթիվ մտավորականներ էլ ողջունում էին, երբ Ֆրանսիական կառավարությունը Վարուժան Կարապետյանին ազատեց, բայց դեմ են, որ իրենց հայրենիքում որևէ ցմահ ազատվի։ Այսպիսի քաղաքական, մտավորական վերնախավ՝ չնչին բացառություններով, գրեթե բոլորը դեմ են ցմահների նկատմամբ համաներումը կիրառելուն կամ էլ լռում են, որ նույն դեմն է։ Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Լոռու մարզում 2-ամյա տղան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել Արմեն Սիմոնյանն ազատվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից Դատել Վեհափառին՝ նշանակում է սերունդներով մնալ հարյուրավոր օծյալների և Հայ Եկեղեցու անեծքի տակ Օդի ջերմաստիճանը կնվազի Ովքեր են Փաշինյանի երկու օգնականները «Սասու՛ն, հայհոյանքը քո համար օրհնանք է, դե ստացիր օրհնանքդ»․ Վահե Մովսիսյան (video) Պուտինը միայն մի պահանջով ու պայմանով կլսի Փաշինյանին (video) «Սիմոնյանը հայտնվել է կեղտոտ հեռուստաընկերության եթերում ու հիվանդագին հայտարարություններ արել» (video) Թևանյանի դեմ կեղծ գործը հենց իրենք «պայթեցրին»․ՔԿ նախագահը պետք է Հ1-ով ներողություն խնդրի Թևանյանից (video) Իրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման պայմանը Ռուսաստանը հարված է հասցրել Կիևի մարզում գտնվող պահեստային տարածքներին «Սասու՛ն, մոռացե՞լ ես՝ Վազգեն Սարգսյանը ոնց զենքը դրեց գլխիդ․․․»․ Նարե Սոսե (video) Bloomberg․ Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը գերազանցել է 65 մլրդ դոլարը «Վահագն Ալեքսանյա՛ն, այ խտացրած կեղտ, դու գոնե գիտե՞ս՝ ումից ես ծնվել»․ մանկավարժ (video) Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի հետ գերիների խոշոր փոխանակման մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը անհրաժեշտ տեղեկություններ է հրապարակել Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելու #ՀԻՄԱ․ «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան (video) Ո՞վ է սպшնել Ռուսաստանի քաղաքացուն Շարունակում ենք շարժվել առաջ և ներդնել առավելագույն ջանքերը․ Սպերցյան Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյան Մոսկվայի կոշտ արձագանքը․ Փաշինյանը ծանր հանդիպում ունի Պուտինի հետ․ Սուրեն Սուրենյանց (video) Ուկրաինային պետք է ամսական առնվազն 30 հազար քաղաքացի զորակոչել «Տակա՛նք, Ռոբերտ Քոչարյանը մտավ ներս, բոլորը ոտքի կանգնեցին, իսկ դու ո՞վ ես»․ Նարե Սոսե (video) Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am