«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ որպես առողջապահության նախարար, չունեմ որևէ ընկեր: Եթե որևէ մեկը կասի, որ առողջապահության նախարարի ընկերն է ու ունի առավելություն որևէ հարցում, ուրեմն՝ նա ստում է: Իմ բոլոր գործողությունները բխում են միայն մեր գործի շահերից: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես եմ աշխատակիցներ ընտրում ու նշանակում՝ նույն Նուբարաշենի հոգեբուժարանի՝ արդեն իսկ նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանի հետ ծանոթացել եմ 2 տարի առաջ, երբ նա առողջապահության նախարարության հասարակական խորհրդի անդամ ու մի առիթով շփվել ենք: Հետո տեսել եմ, որ փորձ ունի ու նա միանգամից չի նշանակվել տնօրեն. մեկ ուրիշը պարզապես չի դիմացել տեղում առկա իրավիճակին, հրաժարական է տվել, մրցույթ է հայտարարվել ու նոր միայն Վանեսյանն է նշանակվել»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն՝ անդրադառնալով լուրերին, որ իր ընկերներին է աշխատանքի ընդունում:
Նույնը վերաբերվում է նաև Մասիվի ԲԿ-ի տնօրենի ժպ Արման Հովակիմյանին, ով ուղղակի օգնել է տնօրենի նշանակման հարցում և ում հետ Թորոսյանը ծանոթացել է 4-5 ամիս առաջ: Թորոսյանը նշեց նաև, որ ինքն իր ընկերներին ոչ մի տեղ չի նշանակում միայն այն բանի համար, որ նրանք իր ընկերներն են.«Այո, ես վստահելի մարդկանց եմ նշանակում, քանի որ հակառակն ուղղակի անհեթեթություն կլիներ»:
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը