Բժշկականի դեպքը սադրանք էր,պատճառն էլ հայտնի է. Արսեն Թորոսյան

«Բժշկականում տեղի ունեցած միջադեպը ճանճը փիղ սարքելու մի լավ օպերացիա էր:Նուբարաշենի հոգեբուժարանի «անբասիր կենսագրության և վարքով» նախկին տնօրենների շնորհիվ, օրինակ, նույն Արմեն Մուրադյանի ղեկավարման տարիներին, 4 անգամ բարձր գնով քաղցրավենիք է գնվել, տասնյակ միլիոնների ջուր է գողացվել հարևան հիմնարկների կողմից, 40 հեռախոս են գնել, որ մեկ «Այֆոն» վերցնեն… Այս ամենը, Թորոսյանի հավաստմամբ, տեղի է ունեցել նախկին տնօրենի օրոք և վնասնայժմ վերականգնվում է: Նման միջադեպեր բժշկականում օրական 10 հատ լինում է, ոչ մեկը նման արձագանք չի ստանում: Եղածը կոնկրետ սադրանք էր իմ անձի դեմ: Այժմ Նուբարաշենքի հոգեբուժարանում առաջին անգամ վերանորոգման աշխատանքներ են տարվում և էլի մի շարք բաներ են արվում, որոնք նախկինում չեն արվել: Այսինքն՝ ինչ-որ բան ասելուց պետք է նաև անցյալը նայեն: Օրինակ, հիմնարկն ուներ 82 մլն դրամ պարտ, որի 50 մլնն արդեն փակվել է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման կարծիք հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն՝ անդրադառնալով «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանի պահվածքի ու դրան հաջորդած բաց նամակի պատմությանը: Ըստ նախարարի՝ ինչ վերաբերում է «շոուին» , ապա այդ բաց նամակի ստորագրողների մի մասին կանչել և ստորագրել են տվել, իսկ մի մասն ուղղակի հրաժարվել է: Ավելին, Թորոսյանի հավաստմամբ, վարչապետին ուղղված բաց նամակը ստորագրողների մեջ կան մարդիկ, որոնք այդ պահին Հայաստանում չեն եղել և մինչ օրս էլ երկրում չեն: «Կարծում եմ՝ կազմակերպված էր այդ ամենը ու ուղղված էր իմ դեմ: Խնդիրն այն է, որ մենք հիմա փորձում ենք բժշկականի վրա որոշակի վերահսկողություն սահմանել՝ բուհի խորհրդի կազմում մեր ներկայացուցիչներն ունենալու ձևով, ինչպես նաև բուհի տված կադրերի մասնագիտական ունակությունների վրա հսկողություն իրականացնելու համար: Մենք քայլեր ենք ձեռնարկելու, որպեսզի բժշկականի ավարտական քննություններից սկսած մինչև արդինատուրայի ավարտը լինի նախարարության հսկողության տակ:Այդ միջադեպն այն միջադեպը չէր, որ երկրի վարչապետին դիմեն ու օգտվելով այն հանգամանքից, որ ինքը երկրում չէ՝ նման աղմուկ բարձրացնեին: Մարդկանց կանչել ու ստորագրել են տվել բաց նամակի տակ»,-ասաց Թորոսյանը: Հարցին, թե ո՞ւմ կողմից են «ստորագրել տվել», արդյո՞ք բուհի ռեկտոր Արմեն Մուրադյանին նկատի ունի նախարարը, վերջինս պատասխանեց, թե՝ այո, նաև:

դիտվել է 84 անգամ
Լրահոս
«Դուք գողացե՞լ եք ԲՀԿ–ի ձայները»․ հարց՝ ֆինանսների նախարարին (video) Ժողովուրդ, Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ ՉԷ, Լսու՞մ ես, Նիկո'լ, դու լեգիտիմ ՉԵՍ. Իշխան Սաղաթելյան (video) Նիկո՛լ, 5000 զոհ տվեցիր, հետո պարադ արեցիր, ո՞ւմ էիր խաբում, գիտես՝ ապո՞ւշ ա էս ժողովուրդը․ հարցում (video) ԱՄՆ–Իրան հնարավոր համաձայնությունը ուղղակի ազդեցություն կունենա Հարավային Կովկասի անվտանգության վրա ՇՏԱՊ. Ադրբեջանը նոր խայտառակ ու ցինիկ հայտարարություն է արել. ինչ նոր աղետի սպասել․ Զոհրաբյան (video) «Մի ճանապարհ կա. Նիկոլը հարված է ստանալու, հենց 3 լիդերներն այդ քայլն անեն». Վիգեն Դավթյան (video) Նիկոլի «սրտիկները», մի ձեռքի շարժումով վերածվել են «մուրճի», որովհետև սրտիկը երբեք էլ իրական քաղաքական նպատակը չի եղել. Արմեն Հովասափյան #ՈՒՂԻՂ. ՇՏԱՊ. Ի՞նչու էր Հաջիևը հասել Դիլիջան և ի՞նչ են պայմանավորվել. Նաիրա Զոհրաբյան (video) Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը Պատգամավոր Գեղամ Մանուկյանը պահանջել է ԱԱԾ պետ Անդրանիկ Սիմոնյանից պարզաբանում խայտառակ արտահոսքի վերաբերյալ Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել «Այ թափթփու՛կ», 300 տարվա շուկան, որ փակում ես, հասկանու՞մ եք՝ ինչ աղետ է լինելու․ Արշակ Կարապետյան (video) Երկուսն էլ երկրի նվաստացում են՝ ԱԽՔ-ի հանդիպումն էլ, Քոչարյանի ելքի արգելքն էլ Ի՞նչ իրավունք ունեք տեսանյութերը և լուսանկարները փոխանցել որևէ մեկին Իրանը վերահաստատում է միջուկային զենք չստեղծելու իր հանձնառությունը․ Mehr ՍԱՐՍԱՓԵԼԻ ԱՐՏԱՀՈ՞ՍՔ ԱԱԾ-ԻՑ Ինչ եղանակ է սպասվում Հինգ տարի չենք ձգելու․ Րաֆֆի Հովհաննիսյան Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի խաղաղարար ջանքերի արդյունքն է. Ալիև Վթար՝ Բռնակոթ գյուղում. տուժած կա Օ՛, եղուկ ժամանակներ, թշվառ բարքեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am