Քոչարյանը մտածում է իր վրա վերցնել ընդդիմության դերը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական Лента.ру-ին, որում նշել է, որ մտածում է այն մասին, որպեսզի վերցնի իր վրա ընդդիմության դերը: «Ես հիմքեր ունեմ լրջորեն անհանգստանալու Հայաստանի ապագայի համար: Դա ինձ դրդում է այն բանին, որպեսզի որևէ կերպ ազդեմ այդ գործընթացների վրա: Որքանով դա ինձ կհաջողվի, ցույց կտա ժամանակը, սակայն կարծում եմ` իմ անցյալը, ներկան, իմ փորձը թույլ կտան ինձ էական դեր խաղալ հայկական քաղաքականությունում»,- նշել է ՀՀ երկրորդ նախագահը: Հարցին` մինչև իր դեմ քրեական գործի հարուցումը չի խոսել քաղաքականություն վերադառնալու մասին, այդ իրադարձությունները ինչ-որ կերպ կապվա՞ծ են, նա ասել է. «Դրանք զուգահեռ գործընթացներ են, դրանք խթանել են միմյանց»: Քոչարյանը նաև հավելել է, որ անհանգստությունը ՀՀ-ում ստեղծված իրավիճակով արդեն դրդում էին իրեն այդ որոշմանը, իսկ իշխանությունները նկատել են իր ակտիվությունը, և հնարավոր է` դա է պատճառը, որ այդ գործը հարուցվել է: Քոչարյանը անդրադարձել է նաև ռուս-հայկական հարաբերություններին: Նա նշել է, որ ամեն ինչի մասին պետք է դատել արդյունքներով: «Մի բան է` ինչ է մարդն ասում, այլ բան` ինչ է արդյունքում ստացվում»,- նշել է  ՀՀ երկրորդ նախագահը` հավելելով, որ դեռ իրական, նյութական արդյունքներ չի տեսնում: Ըստ Քոչարյանի` նկատվում է ներդրումների արտահոսք, որևէ տեղաշարժ չկա նաև ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունում: Պատասխանելով դիտարկմանը, որ շատ է խոսվում հայ-ռուսական հարաբերություններում սառնության մասին, կիսո՞ւմ է այդ կարծիքը, նա ասել է, որ այդ հարցում իր ընկալումը կարող է սուբյեկտիվ լինել, ինչը ինքը չի ցանկանում: Քոչարյանը կրկնել է, որ իրական գնահատական կարելի է տալ արդյունքների հիմա վրա: Խոսելով ԼՂ հակամարտության մասին` նա նշել է, որ հայկական կողմը պետք է մշակի համալիր մոտեցում, որը ներկայումս չկա: Ըստ Քոչարյանի` Նիկոլ Փաշինյանի որոշ հայտարարություններում ինքը տեսնում է խնդրից հեռու մնալու, արցախյան կողմի վրա այն թողնելու փորձեր: «Սակայն դա չի հաջողվի անել: Հայաստանի ներգրավվածությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում այնքան մեծ է, որ խույս տալ դրանից չի հաջողվի: Այդ իսկ պատճառով ավելի լավ է ձևակերպել ընդհանուր մոտեցում, համաձայեցնել այն Ղարաբաղի հետ և հավատարիմ մնալ դրան»,- նշել է ՀՀ երկրորդ նախագահը:

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Լոռու մարզում 2-ամյա տղան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել Արմեն Սիմոնյանն ազատվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից Դատել Վեհափառին՝ նշանակում է սերունդներով մնալ հարյուրավոր օծյալների և Հայ Եկեղեցու անեծքի տակ Օդի ջերմաստիճանը կնվազի Ովքեր են Փաշինյանի երկու օգնականները «Սասու՛ն, հայհոյանքը քո համար օրհնանք է, դե ստացիր օրհնանքդ»․ Վահե Մովսիսյան (video) Պուտինը միայն մի պահանջով ու պայմանով կլսի Փաշինյանին (video) «Սիմոնյանը հայտնվել է կեղտոտ հեռուստաընկերության եթերում ու հիվանդագին հայտարարություններ արել» (video) Թևանյանի դեմ կեղծ գործը հենց իրենք «պայթեցրին»․ՔԿ նախագահը պետք է Հ1-ով ներողություն խնդրի Թևանյանից (video) Իրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման պայմանը Ռուսաստանը հարված է հասցրել Կիևի մարզում գտնվող պահեստային տարածքներին «Սասու՛ն, մոռացե՞լ ես՝ Վազգեն Սարգսյանը ոնց զենքը դրեց գլխիդ․․․»․ Նարե Սոսե (video) Bloomberg․ Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը գերազանցել է 65 մլրդ դոլարը «Վահագն Ալեքսանյա՛ն, այ խտացրած կեղտ, դու գոնե գիտե՞ս՝ ումից ես ծնվել»․ մանկավարժ (video) Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի հետ գերիների խոշոր փոխանակման մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը անհրաժեշտ տեղեկություններ է հրապարակել Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելու #ՀԻՄԱ․ «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան (video) Ո՞վ է սպшնել Ռուսաստանի քաղաքացուն Շարունակում ենք շարժվել առաջ և ներդնել առավելագույն ջանքերը․ Սպերցյան Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյան Մոսկվայի կոշտ արձագանքը․ Փաշինյանը ծանր հանդիպում ունի Պուտինի հետ․ Սուրեն Սուրենյանց (video) Ուկրաինային պետք է ամսական առնվազն 30 հազար քաղաքացի զորակոչել «Տակա՛նք, Ռոբերտ Քոչարյանը մտավ ներս, բոլորը ոտքի կանգնեցին, իսկ դու ո՞վ ես»․ Նարե Սոսե (video) Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am