Նիկոլ Փաշինյանը դեռևս չի կողմնորոշվել .Քոչարյան

Ռուսական Lenta.ru լրատվականը հարցազրույց է անցկացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Լրատվականն իր խորագրում նշել է. «Հայաստանի նախկին նախագահը քրեական հետապնդման տակ է ընկել և վերադարձել քաղաքականություն. ինչո՞ւ»: – Շատ է խոսվում հայ-ռուսական հարաբերությունների, ավելի ճիշտ՝ դրանց սառեցման մասին։ Կիսո՞ւմ եք այս տեսակետը։ – Այս հարցում իմ ընկալումը կարող է սուբյեկտիվ լինել, իսկ ես չեմ ցանկանում սուբյեկտիվիզմով տարվել։ Կրկնում եմ, որ իրական գնահատական պետք է տրվի ըստ արդյունքների՝ առևտրաշրջանառության աճ, Ռուսաստանի Դաշնություն արտահանման աճ, ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնում, Հայաստանի պաշտպանունակության բարձրացում, ինչպես նաև Ռուսաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում։ Կան կոնկրետ չափորոշիչներ, որոնցով, և ոչ միայն դրանցով, պետք է դատել, թե որքանով է ամեն ինչ լավ կամ վատ։ Հայաստանի և Ռուսաստանի հետաքրքրություններն արմատապես փոխկապակցված են, և երկու երկրներում ոչ ոք (համենայն դեպս, ոչ մի գիտակից մարդ) չի ցանկանում դրանք ինչ-որ կերպ փչացնել։ Կարծում եմ, որ երկու երկրներում տրամադրված են առավելագույն ջանքերը գործադրել, որպեսզի շարունակեն զարգացնել դրանք և՛ ընկերական, և՛ դաշնակցային մակարդակով։ – Դուք հիշեցրիք Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը, առկա են նաև Թուրքիայի հետ հարաբերությունները։ Այս երկու հարցերը հաստատուն կերպով ակտուալ են Հայաստանի համար։ Ի՞նչ կասեք այդ մասին։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ինքը չի ներկայացնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, շատ հարցեր առաջացրեց, աղմուկ բարձրացավ։ – Թուրքիայի մասով ես տեղաշարժի հեռանկար չեմ տեսնում, քանի որ Անկարան միշտ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը կապել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ։ Ինչ վերաբերում է անմիջականորեն Ղարաբաղին, ապա հայկական կողմը պետք է մշակի և բարձրաձայնի իր դիրքորոշումը, ինչը դեռևս չի արել։ Ես կցկտուր հայտարարություններ եմ լսում, տեսնում եմ կիսատ-պռատ դիրքորոշումներ կոնֆլիկտի կարգավորման տարբեր տարրերի մասով, սակայն ինչ-որ մշակված, ընդհանուր դիրքորոշում այժմ չկա։ – Ձեր կառավարման ժամանակ այդպիսի մոտեցում կար, Սերժ Սարգսյանի ժամանակ նույնպես, իսկ այժմ չկա՞։ – Ինձ թվում է՝ Նիկոլ Փաշինյանը դեռևս չի կողմնորոշվել այս հարցով։ Նա հասկանում է, որ դա շատ զգացմունքային, նուրբ թեմա է։ Նրա որոշ հայտարարություններում տեսանելի է խնդրից ինչ- որ աստիճանով հեռանալու փորձը, այն ղարաբաղյան կողմի վրա գցելը։ Սակայն դա չի հաջողվի անել․ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, Ղարաբաղի անվտանգության ապահովման հարցում Հայաստանի ներգրավվածության աստիճանն այնքան մեծ է, որ խուսափել պարզապես չի ստացվի։ Ոչ ոք՝ ո՛չ միջնորդները, ո՛չ միջազգային հանրությունը, դա լուրջ չի ընդունի։ Դրա համար ավելի լավ է Ղարաբաղի հետ ընդհանուր դիրքորոշում ձևավորել և հստակ հետևել դրան։ – Եվ ապահովել դրա ժառանգականությունը։ – Ժառանգականության մասին հնարավոր է խոսել այն ժամանակ, երբ այդ դիրքորոշումը կձևավորվի, և հասկանալի կլինի, թե որքանով է այն համապատասխանում նախկին իշխանությունների մոտեցումներին։ Այստեղ մանևրելու տեղ կա, սակայն այն այնքան էլ լայն չէ, որպեսզի ամբողջովին հեռանան Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման գործընթացից։ – Վերջին հարցը։ Ձեզ արդեն հարցրել են, սակայն՝ ապարդյուն. բայց ամեն դեպքում․ ինչպե՞ս եք անվանելու Ձեր կուսակցությունը։ – (Ժպտում է) Չեմ ասի։

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Լոռու մարզում 2-ամյա տղան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել Արմեն Սիմոնյանն ազատվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից Դատել Վեհափառին՝ նշանակում է սերունդներով մնալ հարյուրավոր օծյալների և Հայ Եկեղեցու անեծքի տակ Օդի ջերմաստիճանը կնվազի Ովքեր են Փաշինյանի երկու օգնականները «Սասու՛ն, հայհոյանքը քո համար օրհնանք է, դե ստացիր օրհնանքդ»․ Վահե Մովսիսյան (video) Պուտինը միայն մի պահանջով ու պայմանով կլսի Փաշինյանին (video) «Սիմոնյանը հայտնվել է կեղտոտ հեռուստաընկերության եթերում ու հիվանդագին հայտարարություններ արել» (video) Թևանյանի դեմ կեղծ գործը հենց իրենք «պայթեցրին»․ՔԿ նախագահը պետք է Հ1-ով ներողություն խնդրի Թևանյանից (video) Իրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման պայմանը Ռուսաստանը հարված է հասցրել Կիևի մարզում գտնվող պահեստային տարածքներին «Սասու՛ն, մոռացե՞լ ես՝ Վազգեն Սարգսյանը ոնց զենքը դրեց գլխիդ․․․»․ Նարե Սոսե (video) Bloomberg․ Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը գերազանցել է 65 մլրդ դոլարը «Վահագն Ալեքսանյա՛ն, այ խտացրած կեղտ, դու գոնե գիտե՞ս՝ ումից ես ծնվել»․ մանկավարժ (video) Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի հետ գերիների խոշոր փոխանակման մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը անհրաժեշտ տեղեկություններ է հրապարակել Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելու #ՀԻՄԱ․ «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան (video) Ո՞վ է սպшնել Ռուսաստանի քաղաքացուն Շարունակում ենք շարժվել առաջ և ներդնել առավելագույն ջանքերը․ Սպերցյան Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյան Մոսկվայի կոշտ արձագանքը․ Փաշինյանը ծանր հանդիպում ունի Պուտինի հետ․ Սուրեն Սուրենյանց (video) Ուկրաինային պետք է ամսական առնվազն 30 հազար քաղաքացի զորակոչել «Տակա՛նք, Ռոբերտ Քոչարյանը մտավ ներս, բոլորը ոտքի կանգնեցին, իսկ դու ո՞վ ես»․ Նարե Սոսե (video) Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am