«Որևէ մեկը չի ասում, որ ռեյտինգային համակարգը շատ վատն էր, դրա համար ենթակա է փոփոխման : Պարզապես ռեյտինգային համակարգը կատարել է իր աշխատանքը, ռեյտինգային համակարգը կարող է նաև ապագայում կատարել իր նշանակությունը, բայց հիմա, եթե քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված ընտրվել է համամասնական ընտրական համակարգը, այսինքն՝ որպեսզի մեխանիկորեն մենք խթանենք կուսակցական համակարգի ստեղծմանը, կարծում եմ՝ սա շատ կարևոր որոշում է», -Ազգային ժողովում ասաց ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։
«Հայաստանյան իրականության մեջ, այնուամենայնիվ, քննարկման առարկա դառնում է կուսակցությունը կոնկրետ անձերով պայմանավորված, կուսակցությունը կոնկրետ անձերի մասնակցությունը բացառելու տեսակետից։Չկա նման խնդիր, այս համակարգը, այս փոփոխությունները մեզ պետք են, որպեսզի մենք կուսակցական, քաղաքական համակարգը խթանենք», - ասաց նա։
ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ընդգծեց՝ որևէ մեկը չի բացառում, որ հաջորդ ընտրական ցիկլում կարող է նորից անցում կատարվի դեպի մեծամասնականի կամ ռեյտինգայինի
«Դա բացառված չէ , դա պայմանավորված է լինելու տվյալ պահին երկրում ստեղծված քաղաքական ու կուսակցական համակարգերի զարգացվածության ու կայացվածության աստիճանով», - նշեց Գ. Կոստանյանը։
Նա առաջարկեց կողմ քվեարկել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին։
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը