Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կիսվել է տեսահոլովակով, որում հայ երգչուհի Մաշա Մնջոյանը կատարում է Մահաթմա Գանդիի ամենասիրած երգերից մեկը՝ հայկական երաժշտական գործիքների հնչյունների ներքո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նարենդրա Մոդին տեսահոլովակին կից կատարել է հետևյալ գրառումը. «Հիանալի է երգում Մաշա Մնջոյանը: Բաց մի թողեք Խոր Վիրապ եկեղեցու և Արարատ լեռան հիանալի համապատկերը: Օգտագործվել են նաև տեղական ազգային գործիքներ դուդուկն ու բլուլը»: Երգը, որը կատարում է Մաշա Մնջոյանը, Մահաթմա Գանդիի ամենասիրած երգերից է: Մահաթմա Գանդիի ծննդյան 150 ամյա հոբելյանի կապակցությամբ՝ Հնդկաստանի կառավարությունը նախաձեռնել է աշխարհի 100-ից ավել երկրների երգիչների կողմից իրենց լեզուներով և ազգային երաժշտական գործիքներով երգի ձայնագրումը: Այդ բոլոր լեզուներով երգի կատարաումները մեկ տեսահոլովակով ցուցադրվել է Հնդկաստանի հեռուսատեսությամբ հոկտեմբերի 2-ին: Մահաթմա Գանդիի ծննդյան 150 ամյակը լրանում է 2019թ. հոկտեմբերի 2-ին: Երգի ձայնագրությունը իրականացվել է Հնդկաստանի դեսպանության հովանու ներքո:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը