ՔՊ-ն սկսել է կրկնօրինակել ՀՀԿ-ին ու բաժանարար պարիսպներ կառուցել հասարակության մեջ/տեսանյութ/

Խորհուրդ կտամ լսել Ալեքսանդր Աուզանի լեկցիաները։ Փայլուն լեկցիաներ են։ Այս լեկցիայի հիման վրա մի շարք հետաքրքիր մտքեր և եզրակացություններ է կարելի անել ներկայիս Հայաստանի վիճակի մասին։ Աուզանը պատմում է մի հետաքրքիր ուսումնասիրության մասին։ Պատերազմից հետո, երբ Գերմանիան պարտվել էր, ըստ անցկացված հարցումների գերմանացիների 90% միմյանց չէին վստահում, սակայն 50-ականներին արդեն մոտ 60% միմյանց արդեն վստահում էին։ Ըստ նրա, մի շարք երկրներում արված ուսումնասիրությունների հիման վրա, երկրի զարգացումը կապ ունի միմյանց նկատմամբ վստահության աստիճանով։ Վստահության ցուցիչներից է նաև պարիսպների առկայությունը և դրանց բարձրությունը։ Հայաստանում, մասնավորապես Երևանում համատարած պարիսպներ են և որքան ավելի "հաջողակ" չինովնիկ է, կամ գործարար, այնքան պարիսպները բարձր են, իսկ օրինակ Սկանդինավյան երկրներում պարիսպներ չկան։ Պարիսպը վիրավորական է համարվում և նման մարդկանց նորմալ միջավայրերից վռնդում են։ Դա միմյանց չվստահելու ցուցիչ է։ Եթե չկա վստահություն, չի կարող լինել նաև զարգացում և արդարություն։ Պարիսպների "ծով"-ը կարելի է տեսնել Մոնումենտում։ Սակայն այդ անվստահությունը նորմալ է ընկալվում նաև "հեղափոխական" Հայաստանում "հեղափոխականների" և նրանց պաշտպանների մոտ։ Կառավարության, Երևանի ավագանու և մյուս "հասարակական վայրերում" կատարված նշանակումներում առկա նեպոտիզմը (ծանոթ, բարեկամ, ընկեր), որը պաշտպանվում է "հեղափոխականների" կողմից այն պատճառաբանությամբ, որ " բա հո վստահության հարց ա, բա էլ ում վստահենք"։ Անվստահությունը նորմալ սոցիալական բնազդ ու քաղաքական մտածողություն է դարձել։ Դրա ամենավառ ու ամենաանընդունելի դրսևորումը Նիկոլի հարձակումն էր Ղափանի քաղաքապետի վրա, որը ՔՊ-ից չէր, այսինքն թիմից չէր, ծանոթ չէր, բարեկամ չէր։ Դա անվստահության արդեն պաշտոնական քաղաքականության դրսևորում է, արդեն պետական ծառայության ոլորտում (ընտրովի ու նշանակով): Դա արդեն հոգեբանական պարիսպների կառուցման վատագույմ օրինակն է։ Փաստորեն պարիսպները ոչ թե քանդվում, այլ նոր պարիսպներ են կառուցվում, ու ավելի բարձր։ Դա փակ հասարակություններին բնորոշ մտածելակերպ է․ "մենք" ենք հաղթել, մենք էլ տիրելու ենք, մենք թիմ ենք, դուք ոչինչ եք։ Աուազանը մեկ այլ օրինակով ցույց է տալիս, թե ինչու ի տարբերության պարտված Գերմանիայի ու Ճապոնիայի, հաղթանակած Բրիտանիան փակվեց և զարգացման ցածր ցուցանիշներ էր դրսևորում։ Հիմնական պատճառներից էր 10-12 միլիոն անդամ ունեցող արհմիության գոյությունը, որն իր անդամների շահերը պաշտպանելով թույլ չէր տալիս երկիրը զարգանալ՝ խմբակային շահն ու մյուսների հանդեպ անվստահությունն էր պատճառը։ Գերմանիայում և Ճապոնիայում նման կառույցները՝ թայֆաները, օկուպացիոն վարչակարգը ոչնչացրել էր, ինչը հիմք դրեց այդ երկրների զարգացմանը։ Միայն Թետչերը կարողացավ քանդել այդ համակարգը։ Արհմիությունների կորիզը ածխահանքերի աշխատողների արհմիություն էր։ Թետչերը կարողացավ ապապետականացնել նման հիմնարկները, ինչը ուժեղ հարված էր արհմիություններիմ և միայն դրանից հետո Բրիտանիան սկսեց զարգացման արագ տեմպեր ցուցաբերել։ ՔՊ-ն սկսել է կրկնօրինակել ՀՀԿ-ին ու բաժանարար պարիսպներ կառուցել հասարակության մեջ, հիմնված "մենք" և "դուք"-ի վրա։ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Լոռու մարզում 2-ամյա տղան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել Արմեն Սիմոնյանն ազատվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից Դատել Վեհափառին՝ նշանակում է սերունդներով մնալ հարյուրավոր օծյալների և Հայ Եկեղեցու անեծքի տակ Օդի ջերմաստիճանը կնվազի Ովքեր են Փաշինյանի երկու օգնականները «Սասու՛ն, հայհոյանքը քո համար օրհնանք է, դե ստացիր օրհնանքդ»․ Վահե Մովսիսյան (video) Պուտինը միայն մի պահանջով ու պայմանով կլսի Փաշինյանին (video) «Սիմոնյանը հայտնվել է կեղտոտ հեռուստաընկերության եթերում ու հիվանդագին հայտարարություններ արել» (video) Թևանյանի դեմ կեղծ գործը հենց իրենք «պայթեցրին»․ՔԿ նախագահը պետք է Հ1-ով ներողություն խնդրի Թևանյանից (video) Իրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման պայմանը Ռուսաստանը հարված է հասցրել Կիևի մարզում գտնվող պահեստային տարածքներին «Սասու՛ն, մոռացե՞լ ես՝ Վազգեն Սարգսյանը ոնց զենքը դրեց գլխիդ․․․»․ Նարե Սոսե (video) Bloomberg․ Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը գերազանցել է 65 մլրդ դոլարը «Վահագն Ալեքսանյա՛ն, այ խտացրած կեղտ, դու գոնե գիտե՞ս՝ ումից ես ծնվել»․ մանկավարժ (video) Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի հետ գերիների խոշոր փոխանակման մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը անհրաժեշտ տեղեկություններ է հրապարակել Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելու #ՀԻՄԱ․ «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան (video) Ո՞վ է սպшնել Ռուսաստանի քաղաքացուն Շարունակում ենք շարժվել առաջ և ներդնել առավելագույն ջանքերը․ Սպերցյան Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյան Մոսկվայի կոշտ արձագանքը․ Փաշինյանը ծանր հանդիպում ունի Պուտինի հետ․ Սուրեն Սուրենյանց (video) Ուկրաինային պետք է ամսական առնվազն 30 հազար քաղաքացի զորակոչել «Տակա՛նք, Ռոբերտ Քոչարյանը մտավ ներս, բոլորը ոտքի կանգնեցին, իսկ դու ո՞վ ես»․ Նարե Սոսե (video) Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am