Փաշինյանը և Միրզոյանը բացահայտ ստում են. Էդուարդ Շարմազանով

Սերժ Սարգսյանը երբևէ Նիկոլ Փաշինյանի հետ գործարքների գնալու ո՛չ ցանկություն է ունեցել, ո՛չ նպատակ ու ո՛չ էլ երբևէ գնացել է գործարքների Օրեր առաջ էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկում լուր էր հրապարակվել, համաձայն որի` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վերջերս հանդիպել են: 168.am-ի հետ զրույցում տեղեկությունը հերքեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը. «Այդ տեղեկատվությունը բացարձակ անհեթեթություն է և հիմարություն: Ինչպես նաև անհեթեթություն և սուտ են վարչապետ Փաշինյանի օրեր առաջ արած այն պնդումները, թե նախկին իշխանությունները 20 տարի շարունակ ցանկացել են նրա հետ գործարքների գնալ: Պաշտոնապես հայտարարում եմ՝ ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ նախկին իշխանությունները երբևէ Նիկոլ Փաշինյանի հետ գործարքների գնալու ո՛չ ցանկություն են ունեցել, ո՛չ նպատակ ու ո՛չ էլ երբևէ գնացել են գործարքների: Փաշինյանի այդ պնդումները բացարձակ սուտ են, նա ուղղակի ստում է: Բացահայտ սուտ է թե՛ մամուլի այդ հրապարակումը, թե՛ Փաշինյանի պնդումը»: Մեզ հետ զրույցում Է. Շարմազանովը մեկնաբանեց նաև այն տեղեկությունները, որոնց համաձայն՝ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն անձամբ զանգահարել է տարբեր պատգամավորների, ճնշում գործադրել, որպեսզի գնան նիստի և մասնակցեն նաև Ընտրական նոր օրենսգրքի փոփոխությունների քննարկմանը և քվեարկությանը: Լրագրողների հարցին ի պատասխան Ա. Միրզոյանը չէր հերքել, որ զանգահարել է պատգամավորնեին և փորձել ճշտել նրանց դիրքորոշումները. «Ես մի քանի պատգամավորի զանգել եմ, նախ՝ որպիսությունը հարցնելու, հետո՝ նրանց դիրքորոշումը հասկանալու»,-ասել է Միրզոյանը. «Միրզոյանն ասել է, որ եղել են զանգեր, և նշել է, որ ցանկացել է նրանց դիրքորոշումը հասկանալ: Այդ կարծիք ճշտելը ոչ այլ ինչ է, քան ճնշում պատգամավորների վրա: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այո՛, եղել են Միրզոյանի և իշխանության առանձին այլ ներկայացուցիչների, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից թե՛ հրապարակային ճնշումներ, թե՛ զանգերի տեսքով… Եթե ճնշում ասելով իրենք հասկանում են, որ փայտը պետք է առնեն ու սկսեն ծեծել Հանրապետական պատգամավորներին, խոսքը դրա մասին չէ: Ցանկացած զանգ ընդդիմադիր պատգամավորի՝ ոչ այլ ինչ կարող է դիտվել, քան ճնշում: Սուտ են այն պնդումները իշխանության կողմից, թե նրանք զանգերով չեն փորձել ճնշում գործադրել պատգամավորների վրա: Կրկնում եմ, ճնշում գործադրելը՝ ատրճանակը ճակատին դնելն ու խփելը չէ»: ԱԺ փոխնախագահը նշեց նաև, որ եթե կարիք լինի՝ իրենց ունեցած փաստերը կներկայացնեն միջազգային կազմակերպություններին ու միջազգային մամուլին. «Երբ կարիքը լինի, մենք ամեն ինչ էլ կներկայացնենք: Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք՝ այս 6 ամիսների ընթացքում բազմաթիվ անգամներ նախկին իշխանությունների ներկայացուցիչները ենթարկվել են ճնշումների՝ և՛ շանտաժի, և՛ սպառնալիքների: Վարչապետի ցանկացած հրապարակային ելույթ նայեք, մեծ մասը ճնշումներ են, շանտաժ և սպառնալիքներ են»,- եզրափակեց Շարմազանովը: Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցության պատգամավորների դեմ ճնշումներ և կոնկրետ աշխատանքներ են տարվում նաև ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի կողմից: Ինչպես ավելի վաղ հրապարակել էինք՝ այդ գործողություններին օրերս մասնացել են նաև ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և նախկին փոխոստիկանապետ, այժմ՝ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը: Ըստ նույն աղբյուրների՝ վերջիններս ԱԱԾ ընդունելությունների տանը հանդիպել են գործարար պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, Հակոբ Հակոբյանի («Կիլիկիա»), Արայիկ Գրիգորյանի (Ավշար), Հարություն Կարապողոսյանի (Սնղչի) հետ: Թե հատկապես ինչ է ասվել պատգամավորներին՝ հայտնի չէ, բայց այդ «մշակման» աշխատանքների արդյունքը եղավ այն, որ վերջիններս ստորագրեցին այն հայտարարության տակ, որով իրենց համաձայնությունն էին հայտնում դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ. «Պաշտպանում ենք 2018թ. դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը: Վարչապետի պաշտոնից Ն. Փաշինյանի հրաժարականից հետո մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի և գործող ԱԺ-ն պետք է լուծարվի»,-ասված էր հայտարարության մեջ:  

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Լոռու մարզում 2-ամյա տղան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել Արմեն Սիմոնյանն ազատվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից Դատել Վեհափառին՝ նշանակում է սերունդներով մնալ հարյուրավոր օծյալների և Հայ Եկեղեցու անեծքի տակ Օդի ջերմաստիճանը կնվազի Ովքեր են Փաշինյանի երկու օգնականները «Սասու՛ն, հայհոյանքը քո համար օրհնանք է, դե ստացիր օրհնանքդ»․ Վահե Մովսիսյան (video) Պուտինը միայն մի պահանջով ու պայմանով կլսի Փաշինյանին (video) «Սիմոնյանը հայտնվել է կեղտոտ հեռուստաընկերության եթերում ու հիվանդագին հայտարարություններ արել» (video) Թևանյանի դեմ կեղծ գործը հենց իրենք «պայթեցրին»․ՔԿ նախագահը պետք է Հ1-ով ներողություն խնդրի Թևանյանից (video) Իրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման պայմանը Ռուսաստանը հարված է հասցրել Կիևի մարզում գտնվող պահեստային տարածքներին «Սասու՛ն, մոռացե՞լ ես՝ Վազգեն Սարգսյանը ոնց զենքը դրեց գլխիդ․․․»․ Նարե Սոսե (video) Bloomberg․ Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը գերազանցել է 65 մլրդ դոլարը «Վահագն Ալեքսանյա՛ն, այ խտացրած կեղտ, դու գոնե գիտե՞ս՝ ումից ես ծնվել»․ մանկավարժ (video) Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի հետ գերիների խոշոր փոխանակման մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը անհրաժեշտ տեղեկություններ է հրապարակել Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելու #ՀԻՄԱ․ «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան (video) Ո՞վ է սպшնել Ռուսաստանի քաղաքացուն Շարունակում ենք շարժվել առաջ և ներդնել առավելագույն ջանքերը․ Սպերցյան Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյան Մոսկվայի կոշտ արձագանքը․ Փաշինյանը ծանր հանդիպում ունի Պուտինի հետ․ Սուրեն Սուրենյանց (video) Ուկրաինային պետք է ամսական առնվազն 30 հազար քաղաքացի զորակոչել «Տակա՛նք, Ռոբերտ Քոչարյանը մտավ ներս, բոլորը ոտքի կանգնեցին, իսկ դու ո՞վ ես»․ Նարե Սոսե (video) Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am