Ծառուկյանի հետ ստորագրած «բարաթ» -ն էլ է ձեր ձեռքը, 63 հոգով ընդունեք, իրար ծափահարեք, ի՞նչ եք ուզում ՀՀԿ-ից

Վաղը՝ Աժ արտահերթ նիստին, որի ժամանակ քննարկվելու է նոր Ընտրական օրենսգիրքը «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը քվեարկելու է այնպես, ինչպես հայտարարել էր մեկ շաբաթ առաջ տարածած հայտարարության մեջ: Այսինքն՝ ոչ կողմ, իսկ թե ինչպես՝ ձեռնպա ՞ հ կլինեն, թե բացակա, արդեն տեխնիկայի հարց է: Tert.am -ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Մեր տեսակետը հայտնի է, այն է, որ ընտրություններից մեկ ամիս առաջ չի կարելի Ընտրական օրենսգիրք, խաղի կանոններ փոխել: Հանրապետական կուսակցության համար սա սկզբունքային հարց է, քաղաքական որոշում է, ոչ թե որոշների նման, որ մի քանի ժամ առաջ մի բան են ասում, մի ինչ-որ x պահի՝ մեկ այլ բան»,-ասաց Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ հեղափոխությունից հետո անցած հինգուկես ամիսները ցույց են տվել, որ Հայաստանի նոր իշխանություններն այս Ազգային ժողովում 63 պատգամավորի հետ աշխատելու փորձ ունեն, այսինքն՝ պետք եղած դեպքում, այդքան ձայն կարող են ստանալ: «Զիմզիմովի «բարաթ» -ն էլ է իրենց ձեռքը, գնացե՛ք, ձեր 63 հոգով ընդունեք, իրար ծափահարեք, ի՞նչ են ուզում Հանրապետականից, Հանրապետականի որոշումը քաղաքական է: Ի՞նչ է, որ ինքն ասում է, ես իմ կարծիքը չեմ փոխելու, էդ ինքն այդպես սկզբունքային գործիչ է, մենք էլ՝ չգիտեմ ի՞նչ: Նիկոլ Փաշինյանի հետ չի կարելի պայմանավորվել, Շարմազանովի հետ կարելի է պայմանավորվել, հա՞: Ինչ-որ 0 ձայնով են վախեցնում, կամ ասում են՝ պառլամենտում չենք լինի: Չենք լինի, թող չլինենք, եթե մարդկանց համար մանդատ ունենալը երջանկության չափանիշ է, ինձ համար իմ սկզբունքները պաշտպանելն է երջանկության չափանիշ»,-ավելացրեց Շարմազանովը՝ հստակեցնելով, որ «բարաթ» ասելով՝ նկատի ունի Փաշինյան-Ծառուկյան հուշագիրը: Իսկ 63 հոգին «Ելքի», «Ծառուկյան» խմբակցության ու ՀՀԿ խմբակցությունից պոկված կամ չպոկված այն պատգամավորներն են, որոնք վճռորոշ քվեարկությունների ժամանակ ապահովել են 63 ձայն: Շարմազանովը, այս համատեքստում ամփոփելով՝ Փաշինյանին հաջողություն մաղթեց, բայց նշեց, որ պետք է լինեն խաղի արդար կանոններ: Նա նաև ասաց, որ որևէ մեկը չփորձի Հանրապետականին շանտաժ անել: Անդրադառնալով ցուցակներին՝ ՀՀԿ խոսնակն ասաց, որ դրանք, գոնե բաց տեքստով, իրենց մոտ դեռ չեն քննարկվում: Նա ավելացրեց, որ հնարավոր է, կուսակցականների անձնական առաջարկների մակարդակով նման պրոցես կա: «Կարող է՝ ամեն մեկս ասի, որ լավ կլիներ՝ լիներ այսինչը կամ այնինչը» -ավելացրեց Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ նախորդ արտահերթին, երբ ԸՕ-ն տապալվեց՝ չհավաքելով 63 ձայն, ՀՀԿ -ից կողմ քվեարկեց միայն Ռուզաննա Մուրադյանը, որը դրանից հետո մանդատից հրաժարվելու դիմում գրեց: Հարցին, թե հանդիպե՞լ են կուսակցական գործընկերուհու հետ, պարզե՞լ են խմբակցության որոշմանը հակառակ քվեարկելու պատճառը, ՀՀԿ խոսնակը պատասխանեց, որ տիկին Ռուզաննայի հետ չի զրուցել, բայց հարգանքով է վերաբերվում նրա որոշմանը: Վաղվա քննարկմանն ու քվեարկությանը անձամբ Շարմազանովը չի մասնակցելու, քանի որ մեկնում է Մոսկվա՝ մասնակցելու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին, որը, հիշեցնենք, Երևանից, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղափոխվել էր Մոսկվա: «Եվ մենք ու կոնկրետ՝ ես, երբեք «վիզս ծուռ» չեմ գնացել, ինչպես հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը: Մենք «վիզներս ծուռ» չենք գնացել, բանակցել, մեր մոտ «վիզը ծուռ» բան չի եղել: Թող իրենք մի հատ համապատասխան տեղերում ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հարց բարձրացնեն, երբ նույն Պուտինի հետ հանդիպման ժամանակ կխոսեն գործընկերների ոչ դաշնակցային պահվածքից, երբ կգնան Թուրքիա՝ Ցեղասպանության ճանաչման մասին կխոսեն, իմ նման 10-ից ավել երկրներում Ցեղասպանության ցուցահանդեսներ կկազմակերպեն ու մի շարք երկրներում կանցկացնեն բանաձևեր, էն ժամանակ կասեմ՝ ապրեք: Վիզը ծուռ… վիզը ծուռի մասով ճշտեք ձեր աշխատողներից» - ավելացրեց պատգամավորը: Հանրապետական պատգամավորը իր խոսքն ավարտեց Սողոմոն Իմաստունից մեջբերումով, որ «սա էլ կանցնի»: Ավելին՝ ՀՀԿ խոսնակը ասաց, որ կյանքը գեղեցիկ է իր անակնկալներով ու իր մարտահրավերներով

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Լոռու մարզում 2-ամյա տղան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել Արմեն Սիմոնյանն ազատվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից Դատել Վեհափառին՝ նշանակում է սերունդներով մնալ հարյուրավոր օծյալների և Հայ Եկեղեցու անեծքի տակ Օդի ջերմաստիճանը կնվազի Ովքեր են Փաշինյանի երկու օգնականները «Սասու՛ն, հայհոյանքը քո համար օրհնանք է, դե ստացիր օրհնանքդ»․ Վահե Մովսիսյան (video) Պուտինը միայն մի պահանջով ու պայմանով կլսի Փաշինյանին (video) «Սիմոնյանը հայտնվել է կեղտոտ հեռուստաընկերության եթերում ու հիվանդագին հայտարարություններ արել» (video) Թևանյանի դեմ կեղծ գործը հենց իրենք «պայթեցրին»․ՔԿ նախագահը պետք է Հ1-ով ներողություն խնդրի Թևանյանից (video) Իրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման պայմանը Ռուսաստանը հարված է հասցրել Կիևի մարզում գտնվող պահեստային տարածքներին «Սասու՛ն, մոռացե՞լ ես՝ Վազգեն Սարգսյանը ոնց զենքը դրեց գլխիդ․․․»․ Նարե Սոսե (video) Bloomberg․ Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը գերազանցել է 65 մլրդ դոլարը «Վահագն Ալեքսանյա՛ն, այ խտացրած կեղտ, դու գոնե գիտե՞ս՝ ումից ես ծնվել»․ մանկավարժ (video) Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի հետ գերիների խոշոր փոխանակման մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը անհրաժեշտ տեղեկություններ է հրապարակել Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելու #ՀԻՄԱ․ «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան (video) Ո՞վ է սպшնել Ռուսաստանի քաղաքացուն Շարունակում ենք շարժվել առաջ և ներդնել առավելագույն ջանքերը․ Սպերցյան Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյան Մոսկվայի կոշտ արձագանքը․ Փաշինյանը ծանր հանդիպում ունի Պուտինի հետ․ Սուրեն Սուրենյանց (video) Ուկրաինային պետք է ամսական առնվազն 30 հազար քաղաքացի զորակոչել «Տակա՛նք, Ռոբերտ Քոչարյանը մտավ ներս, բոլորը ոտքի կանգնեցին, իսկ դու ո՞վ ես»․ Նարե Սոսե (video) Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am