SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի Դավիթաեն վարչական շրջանի բնակիչ, 30-ամյա Տիգրան Փանոսյանի դիմումի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տ. Փանոսյանը ոստիկանության Մաշտոցի բաժին հայտնել է, որ իր սեփական ոսկյա զարդերը վաճառելու մասին List.am կայքում հայտարարություն է տեղադրել, ինչից հետո Կարեն անվամբ ներկայացած անձը զանգահարել է իրեն և զրույցի ընթացքում եկել են փոխհամաձայնության, որից հետո Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցի թիվ 25/5 հասցեի մոտ Կարենի պահանջով ոսկյա զարդերը փոխանցել է Յանդեքս տաքսի ծառայության վարորդին: Վերիջնս էլ իր հերթին ոսկյա զարդերը փոխանցել է անհայտ անձի, վերջինս էլ գումարը քիչ հետո վճարելու պատրվակով խաբեությամբ վերցել է ոսկյա զարդերը և հեռացել: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ Կարենի անձը պարզելու, նրան և ոսկյա զարդերը հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություներով՝ ոստիկանները պարզել են, որ տաքսու վարորդը Երևանի բնակիչ, 43-ամյա Գևորգ Բադալյանն է, իսկ Տ. Փանոսյանը աշխատում է ՀՀ Արդարադատության նախարարության ներքին աուդիտի բաժնի պետ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը