SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 26-ին, Գյումրիում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով: Ժամը 12:50-ի սահմաններում, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Գյումրի քաղաքի 8-րդ զինվորական թաղամասում բնակվող, 38-ամյա Մագամեդ Մագոմեդովը ոստիկանության Մուշի բաժին հայտնել է, որ գիշերը հրկիզել են իր բնակության վայրի շենքի դիմաց կայանված, իրեն պատկանող Nissan Teana մակնիշի M 616 RR 05 RՍՏ համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մ. Մագամեդովը ոստիկաններին հայտնել է, որ հրկիզման հետևանքով իրեն պատճառվել է մոտ 3 մլն դրամի վնաս: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, տուժածը ծառայում է Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության N զորամասում, որպես զինվորական հոսպիտալի պետի տեղակալ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը