Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանից hraparak.am-ը հարցրել է՝ ինչ կասեք վարչապետի այն հայտարարության մասին, որ Ընտրական նոր օրենսգիրքը ՀՀԿ-ին ավելի ձեռնտու է, և «Մեկը չկա, որ ՀՀԿ-ին իրենց շահը բացատրի»․
«Ես հասկանում եմ այն գայթակղությունը՝ անպայման բոլորին սովորեցնելու և փորձելու փաթաթել սեփական կարծիքը, սակայն այդ հնարները հայտնի են։ Քաղաքականության մեջ հաճախ են օգտագործվում։ Ես հասկանում եմ, որ վարչապետի ասածը, թերևս, ավելի շատ պետք է հնչեր որպես սպառնալիք, բանն այն է, որ այսօր է Հանրապետական խմբակցության պատգամավորները ենթարկվում են աննախադեպ ճնշումների, և, թերևս, դա է պատճառը, որ շատերը կամ ստորագրում են տարբեր փաստաթղթերի տակ, կամ քվեարակրում են կողմ մի նախագծի, որին իրենք այնքան էլ համաձայն չեն։ Ես կարծում եմ, որ դա ավելի շատ սպառանլիք էր ՝ ուղղված ապագա թեկնածուներին, որպեսզի նրանք իմանան, որ նրանց նկատմամբ կիրառվելու են նույն գործիքները, որոնք այսօր կիրառվում են պատգամավորների նկատմամբ»,- ասել է նա:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը