Հոկտեմբերի 26-ին Politik.am գրել էր, որ շաբաթներ առաջ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր մի քանի ընկերների հետ աշխատանքային ժամի, կառավարությունում մարիխուանա է օգտագործել։ Կայքի փոխանցմամբ միջադեպի մասին իմացել է Նիկոլ Փաշինյանը, սակայն փոխվարչապետին չի պատժել:
Armdaily.am լրատվականին Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն ասել է, որ հոդվածն ամբողջովին հերյուրանք է.«Այդպիսի բան տեղի չի ունեցել»: Մեր այն հարցին, թե փոխվարչապետը չի պատրաստվու՞մ պատասխանատվության ենթարկել իրեն վարկաբեղկողներին, Սիսեռյանը պատասխանեց.«Եթե որոշենք որոշակի քայլերի դիմենք, ապա դրա մասին կտեղեկացնենք»:
Հասկանալի է, թե ինչու Սիսեռյանը չի խոսում մեր նկատմամբ դատական հայց ներկայացնելու մասին: Չեն ներկայացնում, քանի որ մեր հրապարակած տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը և եթե դատական գործը մտնի դատարան, ապա ստիպված կլինի փոխվարչապետ Ավինյանը մեր պահանջով նաև արյան փորձաքննություն անցնել, որից հետո անհնար կլինի հերքել փաստը: Ավինյանի գրասենյակում որոշել են խնդիրն այսպես լղոզել:
Մենք համառորեն պնդում ենք, որպեսզի փոխվարչապետ Ավինյանը դատական հայց ներկայացնի մեր դեմ և խոստանում ենք դա չդիտարկել ճնշում մամուլի վրա: Իսկ եթե չլինի դատական հայց մեր դեմ՝ դա կլինի խոսուն փաստ այն մասին, որ մեր տեղեկությունները ավելի քան ճիշտ էին:
politik.am
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը