«ՀՀԿ-ն Փաշինյանի հետ գործարքների է՞ գնացել»

Էլեկտրոնային որոշ լրատվամիջոցներում և սոցցանցերում ժամանակ առ ժամանակ լուրեր են շրջանառվում, թե ՀՀԿ-ն կուլիսային գործարքների մեջ է մտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, և իբրև թե հենց այդ պայմանավորվածությունների համատեքստում է նոր Ընտրական օրենսգրքով ԱԺ պատգամավորական մանդատներ ստացող 4-րդ ուժը հենց ՀՀԿ-ն լինելու: Որոշ վերլուծաբաններ նույնիսկ չբացառեցին, որ նման լուրերը շրջանառվում են ԲՀԿ-ական և այլ շրջանակներից։ Այդ խոսակցությունները դադարեցին հատկապես այն պահից, երբ Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցությունը հոկտեմբերի 22-ին դեմ արտահայտվեց նոր Ընտրական օրենսգրքի ընդունմանը` պատճառաբանելով, որ ընտրություններից մեկ ամիս առաջ Ընտրական օրենսգիրք չեն փոխում: Այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում այդ լուրերին անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով. «Իսկ եթե էդ նույն մարդիկ ասում են, որ Հայաստանում, ա՜, ուրեմն կոռուպցիայի դեմ պայքարը դադարեցրել է, վարչապետը մութ գործարքների է գնացել: Այսինքն, վարչապետը պիտի թողնի, որ էդ մարդիկ հանրության շրջանում թյուրիմացություններ տարածեն, թե ես որևէ մեկի հետ ընդհանրապես հնարավոր ա, որ կուլիսային գործարքի գնա՞մ: Կուլիսային գործարքի 20 տարի ինձ իշխանությունը խնդրում էր իրանց հետ գործարքի գնամ, որ էդպես լիներ…»: Այս լուրերի, ինչպես նաև վարչապետի արձագանքի շուրջ 168.am-ը զրուցեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ: Վերջինիս արձագանքը կտրուկ էր: «Մեզ համար հասկանալի են, թե որ շրջանակները կարող են նման կեղծ լուրեր շրջանառել։ Այսօր էլ վարչապետ Փաշինյանն ասում է, որ որոշ մարդիկ իրեն ասում են, թե իբր ինքը կուլիսային խաղերի մեջ կարող է լինել ՀՀԿ-ի հետ… Ես չգիտեմ` իրեն ով՝ ինչ է ասել, բայց աներկբա է մի բան. ՀՀԿ-ն երբևէ Նիկոլ Փաշինյանի հետ ոչ գործարքների գնացել է, և ոչ էլ մտադիր է գնալ: Այնպես որ, իր հետ գործարքների գնալու ցանկացողներ թող վարչապետն այլ տեղ փնտրի»:

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Լոռու մարզում 2-ամյա տղան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել Արմեն Սիմոնյանն ազատվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից Դատել Վեհափառին՝ նշանակում է սերունդներով մնալ հարյուրավոր օծյալների և Հայ Եկեղեցու անեծքի տակ Օդի ջերմաստիճանը կնվազի Ովքեր են Փաշինյանի երկու օգնականները «Սասու՛ն, հայհոյանքը քո համար օրհնանք է, դե ստացիր օրհնանքդ»․ Վահե Մովսիսյան (video) Պուտինը միայն մի պահանջով ու պայմանով կլսի Փաշինյանին (video) «Սիմոնյանը հայտնվել է կեղտոտ հեռուստաընկերության եթերում ու հիվանդագին հայտարարություններ արել» (video) Թևանյանի դեմ կեղծ գործը հենց իրենք «պայթեցրին»․ՔԿ նախագահը պետք է Հ1-ով ներողություն խնդրի Թևանյանից (video) Իրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման պայմանը Ռուսաստանը հարված է հասցրել Կիևի մարզում գտնվող պահեստային տարածքներին «Սասու՛ն, մոռացե՞լ ես՝ Վազգեն Սարգսյանը ոնց զենքը դրեց գլխիդ․․․»․ Նարե Սոսե (video) Bloomberg․ Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը գերազանցել է 65 մլրդ դոլարը «Վահագն Ալեքսանյա՛ն, այ խտացրած կեղտ, դու գոնե գիտե՞ս՝ ումից ես ծնվել»․ մանկավարժ (video) Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի հետ գերիների խոշոր փոխանակման մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը անհրաժեշտ տեղեկություններ է հրապարակել Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելու #ՀԻՄԱ․ «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան (video) Ո՞վ է սպшնել Ռուսաստանի քաղաքացուն Շարունակում ենք շարժվել առաջ և ներդնել առավելագույն ջանքերը․ Սպերցյան Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյան Մոսկվայի կոշտ արձագանքը․ Փաշինյանը ծանր հանդիպում ունի Պուտինի հետ․ Սուրեն Սուրենյանց (video) Ուկրաինային պետք է ամսական առնվազն 30 հազար քաղաքացի զորակոչել «Տակա՛նք, Ռոբերտ Քոչարյանը մտավ ներս, բոլորը ոտքի կանգնեցին, իսկ դու ո՞վ ես»․ Նարե Սոսե (video) Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am