Արարատ Միրզոյանը՝ նոր օրենսգրքով խորհրդարանական ընտրություններն անցնցում անցկացնելու մասին

Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը չի շտապում կանխատեսումներ անել հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվելիք Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի քվեարկության արդյունքների վերաբերյալ: Ազգային ժողովում հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ չի ցանկանում քվեարկության վերաբերյալ կանխատեսումներ անել, սակայն ընդգծեց, որ այս օրերին զանազան կողմերից հավաստիացումներ և հայտարարություններ է լսում, որ բազմաթիվ պատգամավորներ պատրաստ են կողմ քվեարկել: «Արտահերթ ընտրություններ միևնույնն է լինելու են, եթե վարչապետ չընտրվի, և լինելու են այն ընտրական օրենսդրությամբ, որն այդ պահին կգործի: Կընդունեն նորը, կլինի նորով, չեն ընդունի՝ կլինի գործող օրենսդրությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Միրզոյանը: Անդրադառնալով դիտարկմանը, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթն Ազգային ժողովում չընդունվեց նաև այն պատճառով, որ «Ծառուկյան» դաշինքի և ՀՅԴ-ի իրենց գործընկերներից որոշ պատգամավորներ բացակայում էին, Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ ինքն ընդհանրապես բոլոր 105 պատգամավորներին համարում է իրենց գործընկերը: «Ես լիահույս եմ, որ բոլոր 105 պատգամավորների և նրանց ներկայացրած քաղաքական ուժերի մեջ կամրապնդվի գիտակցումը, որ երկիրը այլևս պետք չէ տանել ավելորդ ցնցումների, ի վերջո, պետք է լինեն խորհրդարանական ընտրություններ: Լավ կլինի, որ դրանք լինեն նոր օրենսգրքով, որովհետև առաջարկվող փոփոխություններն ավելի ժողովրդավարական են և ավելի լավ հնարավորություններ են տալիս քաղաքական ուժերին»,- նշեց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը: Միրզոյանն անդրադարձավ նաև շրջանառվող լուրերին, թե Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի քննարկման օրը ինքն անձամբ է զանգահարել տարբեր պատգամավորների. «Ես մի քանի պատգամավորի զանգել եմ նախ որպիսությունը հարցնելու, հետո նրանց դիրքորոշումը հասկանալու համար: Բայց, իհարկե, ճնշումների ոչ անգամ խնդրանքների մասին խոսք չկա: Այդ օրերին ես տարբեր պատգամավորների հետ խոսել եմ»:

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Լոռու մարզում 2-ամյա տղան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել Արմեն Սիմոնյանն ազատվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից Դատել Վեհափառին՝ նշանակում է սերունդներով մնալ հարյուրավոր օծյալների և Հայ Եկեղեցու անեծքի տակ Օդի ջերմաստիճանը կնվազի Ովքեր են Փաշինյանի երկու օգնականները «Սասու՛ն, հայհոյանքը քո համար օրհնանք է, դե ստացիր օրհնանքդ»․ Վահե Մովսիսյան (video) Պուտինը միայն մի պահանջով ու պայմանով կլսի Փաշինյանին (video) «Սիմոնյանը հայտնվել է կեղտոտ հեռուստաընկերության եթերում ու հիվանդագին հայտարարություններ արել» (video) Թևանյանի դեմ կեղծ գործը հենց իրենք «պայթեցրին»․ՔԿ նախագահը պետք է Հ1-ով ներողություն խնդրի Թևանյանից (video) Իրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման պայմանը Ռուսաստանը հարված է հասցրել Կիևի մարզում գտնվող պահեստային տարածքներին «Սասու՛ն, մոռացե՞լ ես՝ Վազգեն Սարգսյանը ոնց զենքը դրեց գլխիդ․․․»․ Նարե Սոսե (video) Bloomberg․ Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը գերազանցել է 65 մլրդ դոլարը «Վահագն Ալեքսանյա՛ն, այ խտացրած կեղտ, դու գոնե գիտե՞ս՝ ումից ես ծնվել»․ մանկավարժ (video) Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի հետ գերիների խոշոր փոխանակման մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը անհրաժեշտ տեղեկություններ է հրապարակել Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելու #ՀԻՄԱ․ «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան (video) Ո՞վ է սպшնել Ռուսաստանի քաղաքացուն Շարունակում ենք շարժվել առաջ և ներդնել առավելագույն ջանքերը․ Սպերցյան Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյան Մոսկվայի կոշտ արձագանքը․ Փաշինյանը ծանր հանդիպում ունի Պուտինի հետ․ Սուրեն Սուրենյանց (video) Ուկրաինային պետք է ամսական առնվազն 30 հազար քաղաքացի զորակոչել «Տակա՛նք, Ռոբերտ Քոչարյանը մտավ ներս, բոլորը ոտքի կանգնեցին, իսկ դու ո՞վ ես»․ Նարե Սոսե (video) Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am