Մանկապիղծ խաղաղապահները վճարում էին սեքսի համար. ՄԱԿ
Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում խաղաղապահ զինվորների կողմից սեռական հանցագործությունները հետաքննելու համար ստեղծված հատուկ առաքելությունը նոր մանրամասներ է բացահայտել։ Պարզվել է, որ առնվազն 4 խաղաղապահ ոչ միայն օգտվել են անչափահաս աղջիկների (13 տարեկան) սեռական ծառայություններից, այլ նաեւ գումար են վճարել դրա դիմաց՝ 50 սենթ, փոխանցում է Vesti-ն։ Նշված իրադարձությունները տեղի են ունեցել 2013թ., երբ ԿԱՀ-ում միջկրոնական կոնֆլիկտ էր բռնկվել, իսկ քաղաքները, որտեղ քրիստոնյաներն ու մուսուլմաններն ապրում էին միախառնված, դրանց հակազդեցության հարթակ էին դարձել։ Ընդհանուր առմամբ 2013-2015թթ. ԿԱՀ-ում գրանցվել է խաղաղապահների կողմից սեռական բռնության 22 դեպք։
