«Ժողովուրդը» գրում է. «1997 թվականի գարնանից առ այսօր Հայաստան-Արցախ-Ադրբեջան եռակողմ ձեւաչափով բանակցություն տեղի չի ունեցել, ղարաբաղյան կողմի մասնակցությունը բանակցություններին դադարեցվել է»: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին նշեց Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը` խոսելով Արցախի` բանակցային սեղանից դուրս մնալու մասին: Սակայն պաշտոնական փաստաթղթերով նաեւ ապացուցված է, որ 1998-ին դեռ Ղարաբաղին վերաբերվում էին որպես պաշտոնապես բանակցող կողմի: Եվ ստացվում է` այդ գործընթացը եղել է փուլային տարբերակով:
1-ին փուլը արձանագրվել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին, իսկ փաստաթղթային մասն էլ շարունակաբար դադարեցվել է արդեն Ռոբերտ Քոչարյանի օրոք: Բայց այդ տարիներին համանախագահներն իրենց դիրքորոշումը ամեն անգամ Արցախ գնալով են արտահայտել։ Սա նշանակում է, որ հիմա շատ ավելի կարեւոր է ոչ թե հարցը՝ ում մեղքով է ԼՂ-ն դուրս մնացել բանակցային սեղանից, այլ արդյոք հիմա Նիկոլ Փաշինյանին կհաջողվի՞ բանակցային գործընթացում ներգրավել Արցախին: Եթե այո, ապա նշանակում է՝ պատմական իրողություն կունենանք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը