Ինչ-որ դուռ բացող անկայունությունը գերադասելի է անհույս լճացումից

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ով է կազմակերպել «Հոկտեմբերի 27-ի» ոճրագործությունը՝ մենք չգիտենք: Թե ինչու է այն իրականացվել՝ կան քիչ թե շատ ճշմարտանման ենթադրություններ: Հավանաբար այստեղ դեր է խաղացել արտաքին գործոնը: Հիշենք, որ այն ժամանակ քննարկվում էր, այսպես կոչված, «Մեղրիի տարբերակը», այսինքն՝ տարածքների փոխանակման միջոցով Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցը, ըստ որի՝ Ադրբեջանին տրամադրվում էր Մեղրիով միջանցք դեպի Նախիջևան, իսկ Լաչինի միջանցքը և նախկին ԼՂԻՄ տարածքը (առանց ազատագրված շրջանների) կցվում էր Հայաստանին: Այդ՝ իմ կարծիքով, չափազանց վտանգավոր ծրագրին միանշանակ դեմ էին այն ժամանակվա վարչապետ Վազգեն Սարգսյանը և ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը: Միանգամայն պարզ է նաև, թե ով օգտվեց այդ ահաբեկչությունից: Երբ ասում են՝ եթե «Հոկտեմբերի 27» չլիներ, Հայաստանը կբարգավաճեր, կոռուպցիա չէր լինի, կհաստատվեր ժողովրդավարություն, դա, իհարկե, սուտ է։ Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի թիմերը տնտեսական լուրջ ծրագրերով «հակակոռուպցիոն» և ժողովրդավարական հակումներով չէին փայլում, ինչը, ի դեպ, ցույց տվեց իրադարձությունների հետագա ընթացքը: Սակայն այդ ծանրակշիռ գործիչների բացակայության պայմաններում հաստատվեց Ռոբերտ Քոչարյանի միահեծան իշխանությունը, և իսպառ վերացավ տնտեսական ու քաղաքական մրցակցությունը։ Հաջորդ, 2003 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ նախագահն ինքն էր կազմում երկու առաջատար ուժերի՝ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի նախընտրական ցուցակները, իսկ այդ պարագայում խոսել զսպումների և հակակշիռների մեխանիզմների մասին՝ պարզապես ծիծաղելի է։ Մոտավորապես 2000 թվականի մայիսից, երբ զանազան խորամանկ ինտրիգների միջոցով Քոչարյանն ազատվեց ինքնուրույն քաղաքական մտածելակերպ ունեցող վարչապետից ու պաշտպանության նախարարից՝ Արամ Սարգսյանից և Վաղարշակ Հարությունյանից, Հայաստանն ընկղմվեց երկարատև լճացման, անշարժության մեջ: Օլիգարխիան և բյուրոկրատիան հասկացան, թե ով է «տանտերը», և հետևաբար՝ երբ, որտեղ և ինչքան է պետք մուծվել։ Այդպես նրանք ապրեցին 18 տարի՝ մինչև այս տարվա ապրիլյան հեղափոխությունը: Գուցե այդ 18 տարիները ոմանք անվանեն նաև կայունության ժամանակաշրջան, որի ընթացքում նաև լավ բաներ էին կատարվում, մասնավորապես, տնտեսության մեջ: Նման գնահատականի մեջ էլ կա, հավանաբար, ճշմարտության հատիկ: Սակայն այդ դրական երևույթները չէին կարող փարատել մարդկանց աճող դժգոհությունը անարդարությունից, իշխանության ամբարտավանությունից և ամենաթողությունից: Ինձ թվում է՝ ինչ-որ դուռ բացող անկայունությունը բոլոր դեպքերում գերադասելի է անհույս լճացումից»: Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. Hetq.am Լենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 579-ի Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած Թբիլիսյան խճուղում բախվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes» Եկեղեցու դեմ՝ ներսից, Սփյուռքի դեմ՝ վերևից. ո՞ւմ է խանգարում հայ լինելը․ Հարություն Աղա-Սարգսյան Լոռու մարզում 2-ամյա տղան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել Արմեն Սիմոնյանն ազատվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից Դատել Վեհափառին՝ նշանակում է սերունդներով մնալ հարյուրավոր օծյալների և Հայ Եկեղեցու անեծքի տակ Օդի ջերմաստիճանը կնվազի Ովքեր են Փաշինյանի երկու օգնականները «Սասու՛ն, հայհոյանքը քո համար օրհնանք է, դե ստացիր օրհնանքդ»․ Վահե Մովսիսյան (video) Պուտինը միայն մի պահանջով ու պայմանով կլսի Փաշինյանին (video) «Սիմոնյանը հայտնվել է կեղտոտ հեռուստաընկերության եթերում ու հիվանդագին հայտարարություններ արել» (video) Թևանյանի դեմ կեղծ գործը հենց իրենք «պայթեցրին»․ՔԿ նախագահը պետք է Հ1-ով ներողություն խնդրի Թևանյանից (video) Իրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման պայմանը Ռուսաստանը հարված է հասցրել Կիևի մարզում գտնվող պահեստային տարածքներին «Սասու՛ն, մոռացե՞լ ես՝ Վազգեն Սարգսյանը ոնց զենքը դրեց գլխիդ․․․»․ Նարե Սոսե (video) Bloomberg․ Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը գերազանցել է 65 մլրդ դոլարը «Վահագն Ալեքսանյա՛ն, այ խտացրած կեղտ, դու գոնե գիտե՞ս՝ ումից ես ծնվել»․ մանկավարժ (video) Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի հետ գերիների խոշոր փոխանակման մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը անհրաժեշտ տեղեկություններ է հրապարակել Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելու #ՀԻՄԱ․ «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան (video) Ո՞վ է սպшնել Ռուսաստանի քաղաքացուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am