Նույն դիրքորոշումը, այսինքն՝ իզմերի բացակայությունն ակնհայտ դարձավ նաև ԼԳԲՏ անձանց հետ կապված ԱԺ–ում հնչեցրած տեքստում.

«Փաստ»-ը գրում է, որ նախօրեին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը առիթ ունեցավ խոսելու Հայաստանում բավական զգայուն մի թեմայի՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց մասին: Փաշինյանը, այս մասին խոսելով, ամեն դեպքում նշեց, որ իր համար ավանդական հայկական ընտանիքը բարձրագույն արժեք է, բայց փորձեց խնդրին նայել նաև այլ կողմից՝ հիշատակելով Ֆրանսիայում իր հետ պատահած մի դեպք, երբ նա հանդիպել էր Հայաստանից արտագաղթած մի տղայի, ով միասեռական է: Այս թեմայով խոսելիս Փաշինյանն ակնհայտորեն զգուշավորություն էր դրսևորում: Մի կողմից՝ նա անընդհատ ընդգծում էր ավանդական ընտանիքի հարցում իր դիրքորոշումը, մյուս կողմից էլ փորձում էր, այսպես ասած, չնեղացնել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց: Մեծ հաշվով, սակայն, որևէ կոնկրետ դիրքորոշում այս հարցով Փաշինյանը չհայտնեց՝ առաջարկելով բոլորով մտածել, թե ինչպիսին է լինելու մեր դիրքորոշումն այս հարցում: Փաշինյանի նման պահվածքի հիմքերը որոշակիորեն հասկանալի են: Նա իշխանության է եկել համաժողովրդական հեղափոխության արդյունքում, ինչը ենթադրում է, որ նրան պաշտպանում են հասարակության տարբեր, հաճախ իրար հետ հակադիր հայացքներ ունեցող խմբեր: Հետևաբար որպես համաժողովրդական ղեկավար՝ Փաշինյանը չի կարող այս հարցում նժարը թեքել այս կամ այն կողմ: Հեղափոխության օրերին, դրանից հետո էլ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ ինքը «իզմեր» չունի, որևէ գաղափարախոսության չի հարում և իր միակ գաղափարախոսությունը հայաստանակենտրոնությունն է: Այս ձևակերպումը Փաշինյանն առավելապես կիրառում է տնտեսական և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերում: Սակայն նույն այս դիրքորոշումը, այսինքն՝ իզմերի բացակայությունն ակնհայտ դարձավ նաև ԼԳԲՏ անձանց հետ կապված ԱԺ–ում հնչեցրած տեքստում: Բայց, եթե արտաքին քաղաքականության հարցում «իզմերի» բացակայությունը կարող է հիմնավորվել հավասարակշիռ արտաքին քաղաքականություն ունենալու ձգտմամբ, տնտեսության մեջ էլ այդ իզմերը հնարավոր է հիմնավորել ավելի ներառական, ընդգրկուն, դասագրքային սահմանումներից անկախ քաղաքականություն ունենալու պատճառաբանություններով, ապա վերոնշյալ զգայուն թեմաներով ամեն դեպքում զգուշավորությունը երկար տևել չի կարող: Մանավանդ, որ այդ զգուշավոր ելույթը նույնիսկ յուրաքանչյուր կողմ ընկալել ու ներկայացրել էր ըստ իր մոտեցումների ու հայացքների: Համաժողովրդականության բաղադրիչն անխոս կարևոր է և օրինաչափ հեղափոխության տրամաբանության կոնտեքստում: Բայց երկարատև հեռանկարում համաժողովրդականությունը կարող է բերել կոնկրետ քաղաքական պատասխանատվության բացակայությամբ այս կամ այն որոշումն ընդունելիս: Իշխանության խնդիրն, ի վերջո, բոլորին դուր գալն ու երջանկացնելը չէ: Դա անհնար է նաև տեխնիկապես: Ցանկացած իշխանություն, ցանկացած քաղաքական ուժ պատասխանատու է և իրացնում է շատ կոնկրետ քաղաքական գիծ: Հաղթում է և իշխանություն ստանում է այն ուժը, որի առաջարկած գիծը, ծրագիրը, գաղափարախոսությունն այդ պահին ունենում է ամենաշատ համակիրները: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ»-ի՝ 27.10.18թ. համարում:

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. Hetq.am Լենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 579-ի Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած Թբիլիսյան խճուղում բախվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes» Եկեղեցու դեմ՝ ներսից, Սփյուռքի դեմ՝ վերևից. ո՞ւմ է խանգարում հայ լինելը․ Հարություն Աղա-Սարգսյան Լոռու մարզում 2-ամյա տղան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել Արմեն Սիմոնյանն ազատվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից Դատել Վեհափառին՝ նշանակում է սերունդներով մնալ հարյուրավոր օծյալների և Հայ Եկեղեցու անեծքի տակ Օդի ջերմաստիճանը կնվազի Ովքեր են Փաշինյանի երկու օգնականները «Սասու՛ն, հայհոյանքը քո համար օրհնանք է, դե ստացիր օրհնանքդ»․ Վահե Մովսիսյան (video) Պուտինը միայն մի պահանջով ու պայմանով կլսի Փաշինյանին (video) «Սիմոնյանը հայտնվել է կեղտոտ հեռուստաընկերության եթերում ու հիվանդագին հայտարարություններ արել» (video) Թևանյանի դեմ կեղծ գործը հենց իրենք «պայթեցրին»․ՔԿ նախագահը պետք է Հ1-ով ներողություն խնդրի Թևանյանից (video) Իրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման պայմանը Ռուսաստանը հարված է հասցրել Կիևի մարզում գտնվող պահեստային տարածքներին «Սասու՛ն, մոռացե՞լ ես՝ Վազգեն Սարգսյանը ոնց զենքը դրեց գլխիդ․․․»․ Նարե Սոսե (video) Bloomberg․ Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը գերազանցել է 65 մլրդ դոլարը «Վահագն Ալեքսանյա՛ն, այ խտացրած կեղտ, դու գոնե գիտե՞ս՝ ումից ես ծնվել»․ մանկավարժ (video) Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի հետ գերիների խոշոր փոխանակման մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը անհրաժեշտ տեղեկություններ է հրապարակել Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելու #ՀԻՄԱ․ «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան (video) Ո՞վ է սպшնել Ռուսաստանի քաղաքացուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am