Քաղաքական ճոճանակ. Լևոն Տեր-Պետրոսյան (տեսանյութ)

Շատ մի ատիր, սիրել կա: Սիրուց մինչև ատելություն մեկ քայլ է: Նմանատիպ ձևակերպումներ շատ ենք լսում կենցաղային խոսակցություններում: Այդ ձևակերպումները գործում են ոչ միայն կենցաղային մակարդակում, այլ նաև քաղաքական հարթության մեջ: Քաղաքականության մեջ քաղաքական գործիչը կարող է սիրելիից դառնալ ատելի և հակառակը: «Քաղաքական ճոճանակ» խորագրի առաջին մասում մենք ներկայացրել ենք անգլիացի փիլիսոփա Արնոլդ Թոյնբիի էֆեկտի դրսևորումը Կարեն Դեմիրճյանի հետ կապված: Թոյնբիի էֆեկտը քաղաքական գործչի վերելքի ու վայրէջքի պարբերաշրջանին է վերաբերում: Թոյնբին պատմական իրադարձությունները և առանձին անհատների քաղաքական ճակատագրերն ուսումնասիրելիս հանգել էր այն եզրակացության, որ կա սիրելիից ատելի և կրկին սիրելի դառնալու պարբերաշրջան: Այդ պարբերաշրջանն ուղիղ համեմատական է հանրային տրամադրությունների պարբերաշրջանի հետ: Որքան չկայացած է հասարակությունը և որքան շատ են ամբոխային դրսևորումները, այնքան ավելի կտրուկ է տատանվում քաղաքական ճոճանակը և այնքան արագ են ատելիները դառնում սիրելի ու հակառակը: Առանձնահատուկ արժե նշել, որ Թոյնբիի էֆեկտը գործում է այն դեպքում, երբ տվյալ սուբյեկտը հաջողության ու անհաջողության արանքում ունենում է որոշակի դադար ու ընթացիկ քաղաքական գործընթացներին չմասնակցելով՝ չի ստանում պարտվածի «դափնեպսակ»: Երբ սուբյեկտը վերելքից ու անկումից հետո հեռացած և փակված է լինում «քարանձավում»՝հարաբերական պասիվություն ցուցաբերելով, Թոյնբիի էֆեկտը սկսում է աշխատել, երբ նա կրկին վերադառնում է: Հեռանալը մեկ բան է, քաղաքական գործընթացի մեջ մտնելով ու պարտվելով հեռանալը՝ մեկ այլ բան: Երբ հեռանում ես՝ վերադարձի դուռը կիսաբաց թողնելով, ապա Թոյնբիի էֆեկտն աշխատում է: Իսկ եթե հեռացած ու վերադարձած գործիչը պարտվում է կոնկրետ քաղաքական պայքարում, ապա հետագայում նա այլևս չի կարող ոչ միայն Թոյնբիի էֆեկտով, այլ նաև այլ տեխնոլոգիաներով վերադառնալ: Օրինակ՝ ընտրական գործընթացում կրած պարտությունը «հիվանդացնում» է ցանկացած լիդերին և նա կորցնում է խարիզման անգամ իր կողմնակիցների մոտ, քանզի պարտությունը վարակի պես բան է և որևէ մեկը չի ուզում վարակվել այդ «հիվանդությամբ» ու հեռու է մնում պարտվածից: Լևոն Տեր-Պետրոսյան. սևի ու սպիտակի համադրությունը Ընդունված է ասել, որ եթե քաղաքական գործիչը սիրված է հանրության կողմից, ապա նա սպիտակ իմիջի մեջ է, իսկ եթե հանրությունն ատում է քաղաքական գործչին, ապա նա սև է: Եթե առաջնորդվենք մեր օրերին մոդայիկ դարձած սև-սպիտակային բաժանումներով, ապա ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրային ընկալման առումով երկու դաշտերում էլ եղել է: Ուշագրավն այն է, որ 1-ին նախագահի տեսակետները մեր երկրի կառավարման, Ղարաբաղի խնդրի լուծման, հայ-թուրքական հարաբերությունների և այլ կարևորագույն հարցերում երբեք չի փոխվել, բայց փոխվել է հանրության որոշակի շրջանակների կողմից վերաբերմունքը նրա նկատմամբ: Նրան պիտակավորել են դավաճանից մինչև փրկիչ, բայց Տեր-Պետրոսյանը ոչ դավաճան է, ոչ էլ փրկիչ: Նա ունի պատկերացումներ, որոնք կարող են լինել ընդունելի կամ անընդունելի, բայց հարցն այն է, որ մարդկանց մոտ կա փոփոխական վերաբերմունք նրա այդ պատկերացումների նկատմամբ: Հետաքրքրական էր հետևելը, թե ինչպես են 2008-ին նրան պաշտողները սեփական լեզվով թարգմանում Տեր-Պետրոսյանի ասածները՝ «Նա այդպես ասաց, բայց իրականում այսպես է պետք Լևոնին հասկանալ. ինքը մի բան գիտի» թեմայով: Լիդերին որոշակի հատկանիշներ ու տեսակետներ վերագրելը և նրա ասածները «թարգմանելը» ամբոխի հոգեբանության դրսևորում է: Ամբոխն ուզում է տեսնել այն, ինչ ինքն է ուզում, այլ ոչ թե այն, ինչ կա իրականում: Հմուտ քաղաքական գործիչները գիտեն այդ մասին ու ամբոխի հետ վարվում են վերջինիս հոգեբանությունը հաշվի առնելով, սակայն դա շատ վտանգավոր խաղ է, քազնի կարող է բումերանգի էֆեկտ ապահովել: Ինչևէ: Քաղաքական ճոճանակը Տեր-Պետրոսյանին, ավելի ճիշտ՝ նրա նկատմամբ հանրային տրամադրություններին նետել է մի ծայրահեղությունից դեպի մյուս ծայրահեղություն: Այսպես, 1988-ի Ղարաբաղյան շարժման արդյունքում Տեր-Պետրոսյանը դարձավ կուռք: Ճիշտ է, նա չէր «Ղարաբաղ» կոմիտեի լիդերը, բայց առավել մոտ էր իր տիպաժով այն հանրային տրամադրություններին, որոնք կային տվյալ պահին: Բացի այդ՝ Տեր-Պետրոսյանը կուլիսային քաղաքական տիրույթում կարողացավ դառնալ տարբեր շրջանակների համար ընդունելի լիդեր, ինչը նրան հնարավորություն տվեց առաջ ընկնել Վազգեն Մանուկյանից, ով չափից դուրս լիդեր էր և իդեալիստ, ինչը դուր չէր գալիս իշխանության հոտն առած մարդկանց մեծ մասին: 1991-ին Տեր-Պետրոսյանը նախագահ ընտրվեց մոտ 83 տոկոս քվե ստանալով: Դա, ըստ էության, հանրաքվեի պես մի բան էր: Մարդիկ ոչ միայն «այո» էին ասում բարձրակարգ հռետորական հատկանիշներ ունեցող և կուռքի վերածված Տեր-Պետրոսյանին, այլ նաև լեգիտիմության բարձր մակարդակ ունեցող Ղարաբաղյան շարժմանը և ՀՀ անկախությանը: Տեր-Պետրոսյանը մարմնավորում էր շարժումը և անկախությունը, ու հենց այդ պատճառով էլ հսկայական քանակի ձայներ հավաքեց: Ընտրության արդյունքում նրանից հետո Պարույր Հայրիկյանն էր, ով տասնապատիկ քիչ թվով ձայներ ստացավ: 1991-ից ընդամենը մեկ տարի անց արդեն սկսեցին լսվել «Լևոն, հեռացի՛ր» կոչերը: Հիմնական պատճառն այն էր, որ Ղարաբաղյան ճակատում կային անհաջողություններ: Կային նաև հրաժարականի պահանջի սոցիալական պատճառներ, բայց, մեր կարծիքով, գլխավորը պատերազմում արձանագրվող անհաջողություններ էին. Շուշիի ազատագրումից հետո նախկին ԼՂԻՄ տարածքի կեսը ադրբեջանցիների ձեռքն էր անցել: Միայն մերոնց առաջխաղացումը և ռազմական հաջողությունը հնարավորություն տվեց Տեր-Պետրոսյանին պահել իր դիրքերը, սակայն 1996-ին միևնույն է քաղաքական պայթյուն արձանագրվեց նախագահական ընտրությունների ժամանակ: Միմյանց էին բախվել շարժման առաջնորդները՝ Տեր-Պետրոսյանն ու Մանուկյանը: «Լևոն, հեռացի՛րը» հասել էր իր գագաթնակետին: 96-ի ընտրություններից երկու տարի անց՝ 1998-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց: 88-ին նրան պաշտող և հետագայում ձեռքերի վրա դեպի նախագահական նստավայր տանող հանրությունը 10 տարի անց ծափահարում էր 1-ին նախագահի հեռացմանը: Այսինքն՝ «սպիտակ» Տեր-Պետրոսյանը 10 տարի անց «սևացավ» (ի դեպ, այդ 10 տարվա պարբերաշրջանը առկա էր նաև Կարեն Դեմիրճյանի նկատմամբ վերաբերմունքին՝ սեր-ատելություն-սեր): 1998-ից 10 տարի անց՝ 2008-ին, Տեր-Պետրոսյանը վերադարձավ քաղաքականություն՝ հանրության որոշակի շերտերի հիացական բացականչությունների ներքո: 1998-ին նա հրաժարական էր տվել, բայց դրանից հետո դադար էր վերցրել ու չէր պարտվել որևէ ընտրության ժամանակ: Նախկին նախագահի ու չպարտվածի իմիջը նրան հնարավորություն տվեց Թոյնբիի էֆեկտն ամբողջությամբ դնել գործի մեջ ու հսկայական զանգվածներ հավաքել: 1998-ին «սևացած» իմիջով հեռացած Տեր-Պետրոսյանը 2008-ին «սպիտակել» էր: Թե ինչ եղավ դրանից հետո, արդեն այլ խոսակցության թեմա է: Տվյալ դեպքում մեր խնդիրը քաղաքական ճոճանակի դրսևորումները և Թոյնբիի էֆեկտի գործնական կիրառումը ցույց տալն էր: Հանրության ու հատկապես ամբոխի տրամադրություններն այնքան փոփոխական են, որ շատերը չեն էլ պատկերացնում, որ կուռքից հակակուռք դառնալը մեկ քայլ է: Ամբոխը կուռքերին փոխում ու նրանց գլուխները թռցնում է առանց խղճի խայթի: Վերելքը, հատկապես եթե այն տեղի է ունեցել շատ արագ ու առանց իրական հիմքի, կտրուկ ու շատ ցավոտ վայրէջքի նախանշան է ցանկացած կուռքի համար: Այնպես որ, ամեն ինչ հարաբերական է: 7or.am

դիտվել է 101 անգամ
Լրահոս
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. Hetq.am Լենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 579-ի Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած Թբիլիսյան խճուղում բախվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes» Եկեղեցու դեմ՝ ներսից, Սփյուռքի դեմ՝ վերևից. ո՞ւմ է խանգարում հայ լինելը․ Հարություն Աղա-Սարգսյան Լոռու մարզում 2-ամյա տղան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել Արմեն Սիմոնյանն ազատվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից Դատել Վեհափառին՝ նշանակում է սերունդներով մնալ հարյուրավոր օծյալների և Հայ Եկեղեցու անեծքի տակ Օդի ջերմաստիճանը կնվազի Ովքեր են Փաշինյանի երկու օգնականները «Սասու՛ն, հայհոյանքը քո համար օրհնանք է, դե ստացիր օրհնանքդ»․ Վահե Մովսիսյան (video) Պուտինը միայն մի պահանջով ու պայմանով կլսի Փաշինյանին (video) «Սիմոնյանը հայտնվել է կեղտոտ հեռուստաընկերության եթերում ու հիվանդագին հայտարարություններ արել» (video) Թևանյանի դեմ կեղծ գործը հենց իրենք «պայթեցրին»․ՔԿ նախագահը պետք է Հ1-ով ներողություն խնդրի Թևանյանից (video) Իրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման պայմանը Ռուսաստանը հարված է հասցրել Կիևի մարզում գտնվող պահեստային տարածքներին «Սասու՛ն, մոռացե՞լ ես՝ Վազգեն Սարգսյանը ոնց զենքը դրեց գլխիդ․․․»․ Նարե Սոսե (video) Bloomberg․ Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը գերազանցել է 65 մլրդ դոլարը «Վահագն Ալեքսանյա՛ն, այ խտացրած կեղտ, դու գոնե գիտե՞ս՝ ումից ես ծնվել»․ մանկավարժ (video) Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի հետ գերիների խոշոր փոխանակման մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը անհրաժեշտ տեղեկություններ է հրապարակել Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելու #ՀԻՄԱ․ «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան (video) Ո՞վ է սպшնել Ռուսաստանի քաղաքացուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am