«Ներեք եւ ցմահի ստատուսը հանեք մեր վրայից». 11 ցմահականներ հացադուլ են հայտարարել եւ դիմել Նիկոլ Փաշինյանին

Հոկտեմբերի 26-ին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող ցմահ դատապարտյալներից 11 հոգի անժամկետ հացադուլ են հայտարարել։

Ինչպես փոխանցում է forrights.am-ը, նրանք խնդրագրով դիմում են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին` «ցմահի վճիռները ներում շնորհելով փոխարինել տարիների»։

«Հարգելի պարոն Փաշինյան, ստիպված հայտարարելով անժամկետ հացադուլ, դիմում ենք Ձեզ, ցմահ դատապարտված կալանավորներս։ Շատ տարիներ մենք հույսներս չէինք կորցնում, որ իշխանության կգա մի այնպիսի մարդ, ով կունենա սիրտ, հոգի եւ խիղճ։ Հարգելի պարոն Փաշինյան Ձեզ դիմում ենք մեկ անձի սպանության մեղադրանքով, դատապարտվածներս՝ ինչի համար ամեն օր ներում ենք խնդրում Աստծուց։ Խնդրում ենք նաեւ Ձեզ, մեր ցմահի վճիռները ներում շնորհելով փոխարինել տարիների՝ ինչքան որ նախատեսում է սպանության հոդվածը։ Մենք չենք պահանջում միանգամից ազատություն, այլ ուղղակի խնդրում ենք՝ 1 անձի սպանության համար ցմահ դատապարտվածներս,- ներե’ք եւ ցմահի ստատուսը հանեք մեր վրայից։ Արդյոք մեկ անձի սպանության համար դատապարտված մարդուն հնարավոր չէ տեղավորել 20 տարի պատժաչափի մեջ։ Եթե այն ժամանակ, երբ մենք դատապարտվում էինք, գործեր 20 տարի պատժաչափի օրենքը, մենք ցմահ չէինք դատապարտվի։ Նշենք նաեւ, որ ցմահ դատապարտյալներից շատերն ամուսնացել են կալանքի ժամանակ եւ ունեն փոքր երեխաներ, շատերն էլ ցանկանում են ընտանիք կազմել, բայց ազատության մեջ։ Հարգելի պարոն Փաշինյան մեր դիմացկունությունը սպառվել է անարդար վիճակից։ Թեկուզ ուշացումով՝ մենք սկսեցինք մեր բողոք-խնդրանքի ձայնը բարձրացնել, եւ պատրաստ ենք գնալ մինչեւ վերջ հանուն մեր երեխաների եւ հարազատների։ Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ, եւ հայցում ենք Ձեր ներողամտությունը»։ Նուբարաշեն ՔԿՀ ցմահ դատապարտյալներից»,-ասված է նամակում:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. Hetq.am Լենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 579-ի Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած Թբիլիսյան խճուղում բախվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes» Եկեղեցու դեմ՝ ներսից, Սփյուռքի դեմ՝ վերևից. ո՞ւմ է խանգարում հայ լինելը․ Հարություն Աղա-Սարգսյան Լոռու մարզում 2-ամյա տղան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել Արմեն Սիմոնյանն ազատվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից Դատել Վեհափառին՝ նշանակում է սերունդներով մնալ հարյուրավոր օծյալների և Հայ Եկեղեցու անեծքի տակ Օդի ջերմաստիճանը կնվազի Ովքեր են Փաշինյանի երկու օգնականները «Սասու՛ն, հայհոյանքը քո համար օրհնանք է, դե ստացիր օրհնանքդ»․ Վահե Մովսիսյան (video) Պուտինը միայն մի պահանջով ու պայմանով կլսի Փաշինյանին (video) «Սիմոնյանը հայտնվել է կեղտոտ հեռուստաընկերության եթերում ու հիվանդագին հայտարարություններ արել» (video) Թևանյանի դեմ կեղծ գործը հենց իրենք «պայթեցրին»․ՔԿ նախագահը պետք է Հ1-ով ներողություն խնդրի Թևանյանից (video) Իրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման պայմանը Ռուսաստանը հարված է հասցրել Կիևի մարզում գտնվող պահեստային տարածքներին «Սասու՛ն, մոռացե՞լ ես՝ Վազգեն Սարգսյանը ոնց զենքը դրեց գլխիդ․․․»․ Նարե Սոսե (video) Bloomberg․ Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը գերազանցել է 65 մլրդ դոլարը «Վահագն Ալեքսանյա՛ն, այ խտացրած կեղտ, դու գոնե գիտե՞ս՝ ումից ես ծնվել»․ մանկավարժ (video) Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի հետ գերիների խոշոր փոխանակման մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը անհրաժեշտ տեղեկություններ է հրապարակել Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելու #ՀԻՄԱ․ «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան (video) Ո՞վ է սպшնել Ռուսաստանի քաղաքացուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am