Ո՞ւմ պատվերն էր կատարում Նաիրի Հունանյանի բանդան. իշխանությունը պարտավոր են վերաբացել գործը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 27-ը «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում ընդգրկված չէ: Սակայն արդեն 19 տարի է՝ այդ օրը Հայաստանում շատ-շատերի համար սգո օր է: 19 տարի առաջ ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով գլխատվեց Հայաստանի իշխանությունը. ողբերգություն, որը շատ երկար ժամանակ դեռ կհիշվի մարդկանց կողմից, ողբերգություն, որն անդառնալի բացասական հետեւանքներ ունեցավ մեր պետության համար: Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը հաջորդած այս տարիներին մշտապես մեկ հարց է հնչել, հարց, որը մինչեւ հիմա չի ստացել իր պատասխանը. ովքե՞ր էին կանգնած ահաբեկչության թիկունքում, ո՞ւմ պատվերն էր կատարում Նաիրի Հունանյանի բանդան: Էլ չենք խոսում այս գործով մի շարք այլ չբացահայտված հանգամանքների մասին, որոնց պատասխանները եւս ո՛չ քրեական գործի նախաքննության, ո՛չ դատաքննության ժամանակ այդպես էլ չտրվեց: Եթե Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին հոկտեմբերի 27-ի ոճրագործության չբացահայտումը շատերի համար տրամաբանական էր, ապա թավշյա հեղափոխությունից հետո հասարակությունը բավական մեծ ակնկալիքներ ունի: Ճիշտ է, իշխանափոխությունից անցել է կարճ ժամանակ՝ ընդամենը վեց ամիս, եւ բնական է՝ այս ընթացքում հոկտեմբերի 27-ի գործը դժվար էր այդպես արագ բացահայտել: Բայց առաջիկայում իշխանությունները պարտավոր են այս ուղղությամբ եւս քայլեր ձեռնարկել՝ վերաբացելով հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մասով առանձնացված ու վաղուց կասեցված քրեական գործի նախաքննությունը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. Hetq.am Լենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 579-ի Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած Թբիլիսյան խճուղում բախվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes» Եկեղեցու դեմ՝ ներսից, Սփյուռքի դեմ՝ վերևից. ո՞ւմ է խանգարում հայ լինելը․ Հարություն Աղա-Սարգսյան Լոռու մարզում 2-ամյա տղան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել Արմեն Սիմոնյանն ազատվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից Դատել Վեհափառին՝ նշանակում է սերունդներով մնալ հարյուրավոր օծյալների և Հայ Եկեղեցու անեծքի տակ Օդի ջերմաստիճանը կնվազի Ովքեր են Փաշինյանի երկու օգնականները «Սասու՛ն, հայհոյանքը քո համար օրհնանք է, դե ստացիր օրհնանքդ»․ Վահե Մովսիսյան (video) Պուտինը միայն մի պահանջով ու պայմանով կլսի Փաշինյանին (video) «Սիմոնյանը հայտնվել է կեղտոտ հեռուստաընկերության եթերում ու հիվանդագին հայտարարություններ արել» (video) Թևանյանի դեմ կեղծ գործը հենց իրենք «պայթեցրին»․ՔԿ նախագահը պետք է Հ1-ով ներողություն խնդրի Թևանյանից (video) Իրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման պայմանը Ռուսաստանը հարված է հասցրել Կիևի մարզում գտնվող պահեստային տարածքներին «Սասու՛ն, մոռացե՞լ ես՝ Վազգեն Սարգսյանը ոնց զենքը դրեց գլխիդ․․․»․ Նարե Սոսե (video) Bloomberg․ Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը գերազանցել է 65 մլրդ դոլարը «Վահագն Ալեքսանյա՛ն, այ խտացրած կեղտ, դու գոնե գիտե՞ս՝ ումից ես ծնվել»․ մանկավարժ (video) Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի հետ գերիների խոշոր փոխանակման մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը անհրաժեշտ տեղեկություններ է հրապարակել Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելու #ՀԻՄԱ․ «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան (video) Ո՞վ է սպшնել Ռուսաստանի քաղաքացուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am