8-ամյա աղջնակի դաժան սպանությունը ցնցել է Վրաստանը

Վրաստանի Գորի քաղաքի (Շիդա Քարթլիի տարածաշրջան) բնակիչներին ցնցել Է 8-ամյա աղջնակի սպանությունը, որը կատարվել Է առանձնակի դաժանությամբ, տեղեկացնում «Արմենպրես»-ը: Դպրոցական Նանի Բերիաշվիլին կորել Էր հոկտեմբերի 25-ի ցերեկը: Ընտանիքը տագնապ Է հնչեցրել, երբ նա տուն չի վերադարձել պարի դասից հետո, քաղաքում ակտիվ որոնումներ են սկսվել: Աղջկա մարմինը հայտնաբերել են գիշերը Լիախվի գետից ոչ հեռու տեղական շուկայի մոտ, որը 50 մետր Է հեռու զոհի տնից: ՆԳ նախարարության տվյալներով՝ աղջկան սպանել Է 34-ամյա մի տղամարդ, որը բանվորություն Էր անում հարեւան տանը: Հենց այնտեղ Էլ տեղի Է ունեցել դաժան սպանությունը, իսկ երեկոյան հանցագործը աղջկա մարմինը նետել Է փողոց: Ինչպես նշում են ականատեսները, երեխայի ոտքերը կապված Էին մետաղալարով, իսկ գլուխը կապված Էր պոլիԷթիլենային փաթեթով: «Մենք արդեն վախենում ենք: Վախենում ենք երեխաներ մեծացնել»,-գոռում Էր տեղի մի բնակչուհի, երբ ոստիկանությունը գտել Է երեխայի մարմինը: Զոհվածի մերձավորներն ու հարազատները պահանջում են խստիվ պատժել հանցագործին: «Նրան չպետք Է բանտարկել: Նրան պետք Է այրել»,-գոչում Էր Բերիաշվիլիների ընտանիքի մերձավորը ոստիկանության շենքի մոտ, ուր տեղափոխել են մեղադրյալին: «Ռուսթավի-2» հեռուստաալիքի տվյալներով՝ մեղադրյալին բռնել են այն տանը, որտեղ տեղի Է ունեցել սպանությունը: «Ասում են, որ այնտեղ արյուն են գտել նկուղում: Արյուն Է եղել նաեւ պատին ու հատակին»,-ասել Է հարեւանուհին: Հարեւաննների տեղեկատվության համաձայն, չարաբաստիկ տունը, որտեղ կատարվել Է հանցագործությունը, գնել են երկու շաբաթ առաջ: Նոր տերերի համար տունը նորոգում Էին երեք բանվորներ: Հայնի Է, որ ոստիկանությունն արդեն հարցաքննել Է այն երկու բանվորներին, որոնք աշխատում Էին կասկածյալի հետ միասին: Հետաքննությունն անցկացվում Է «անչափահասի կանխամտածված սպանություն՝ ծանրացուցիչ հանգամանքներում» հոդվածով: Այդ հանցագործությունը պատժվում Է 13-ից մինչեւ 17 տարվա ազատազրկմամբ:

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. Hetq.am Լենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 579-ի Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած Թբիլիսյան խճուղում բախվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes» Եկեղեցու դեմ՝ ներսից, Սփյուռքի դեմ՝ վերևից. ո՞ւմ է խանգարում հայ լինելը․ Հարություն Աղա-Սարգսյան Լոռու մարզում 2-ամյա տղան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել Արմեն Սիմոնյանն ազատվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից Դատել Վեհափառին՝ նշանակում է սերունդներով մնալ հարյուրավոր օծյալների և Հայ Եկեղեցու անեծքի տակ Օդի ջերմաստիճանը կնվազի Ովքեր են Փաշինյանի երկու օգնականները «Սասու՛ն, հայհոյանքը քո համար օրհնանք է, դե ստացիր օրհնանքդ»․ Վահե Մովսիսյան (video) Պուտինը միայն մի պահանջով ու պայմանով կլսի Փաշինյանին (video) «Սիմոնյանը հայտնվել է կեղտոտ հեռուստաընկերության եթերում ու հիվանդագին հայտարարություններ արել» (video) Թևանյանի դեմ կեղծ գործը հենց իրենք «պայթեցրին»․ՔԿ նախագահը պետք է Հ1-ով ներողություն խնդրի Թևանյանից (video) Իրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման պայմանը Ռուսաստանը հարված է հասցրել Կիևի մարզում գտնվող պահեստային տարածքներին «Սասու՛ն, մոռացե՞լ ես՝ Վազգեն Սարգսյանը ոնց զենքը դրեց գլխիդ․․․»․ Նարե Սոսե (video) Bloomberg․ Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը գերազանցել է 65 մլրդ դոլարը «Վահագն Ալեքսանյա՛ն, այ խտացրած կեղտ, դու գոնե գիտե՞ս՝ ումից ես ծնվել»․ մանկավարժ (video) Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի հետ գերիների խոշոր փոխանակման մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը անհրաժեշտ տեղեկություններ է հրապարակել Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելու #ՀԻՄԱ․ «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան (video) Ո՞վ է սպшնել Ռուսաստանի քաղաքացուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am