Մարտի 1-ի գործով ես հարցաքննվել եմ. Սեյրան Օհանյանը` աղմկահարույց հայտարարության մասին

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ մարտի 1-ին իր կողմից հնչած հայտարարության եւ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի գաղտնալսման մասին:
-Պարո՛ն Օհանյան, առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու, պատրաստվո՞ւմ եք մասնակցել խորհրդարանական ընտրություններին եւ, առհասարակ, ո՞ր դաշինքներից եք առաջարկ ստացել: -Ուրեմն եկեք ժամանակից շուտ այսպես եզրակացություններ, հետեւություններ եւ նպատակներ չգծենք: Նախկինում էլ եմ ասել եւ այսօր էլ ասում եմ, որ ես միշտ էլ կողմնակից եմ եղել երկրի ներքաղաքական, սոցիալական- տնտեսական, քաղաքացիական հասարակություն կերտելու: Ընդհանուր առմամբ, արդարություն, ազնվություն հաստատելու գործում մեզ պետք են կտրուկ փոփոխություններ: Կտրուկ փոփոխությունները մեզ պետք են, անհրաժեշտ են առաջին հերթին տնտեսության զարգացման համար, քանի որ եթե ցանկանում ենք բնութագրել մեր երկիրը, պետք է բնութագրենք իր տարածքով, բնակչությամբ, իսկ բնակչությունը այսօր ոգեւորված է թավշյա հեղափոխությամբ: Այս փոփոխությունները որոշակի հույս են ներշնչել ժողովրդի մոտ, որ մենք կունենանք հաջողություններ: Այս փոփոխությունները անհրաժեշտ են, եւ կարծում եմ, որ մեր իշխանության բոլոր թեւերը որքան արագ համապատասխանեցվեն մեր ժողովրդի ցանկություններին եւ կամքին, նշանակում է մենք հետագայում արագ հիմք կստեղծենք հետագա զարգացումը ապահովելու համար: -Մարտի 1-ի գործով բավականին ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում: Նախ, անդրադառնանք համացանցում հայտնված հեռախոսային խոսակցության գաղտնալսմանը, որտեղ նաեւ Ձեր մասին խոսք կար: -Ընդհանուր առմամբ, մարտի 1-ը մեր բոլորիս ցավն է, եւ այն կորուստները, որ մենք ունեցել ենք, դա իհարկե կպնում են մեր երկրի իմիջին, արժանիքներին: Որքան շուտ ձերբազատվենք այդ ամենից, այդքան լավ: Սա իրավական գործընթաց է, եւ այդ իրավական գործընթացում պետք է հարցը տալ այն մարդկանց, ովքեր գաղտնալսվել են եւ զբաղվում են դրանով : -Ձեր ձերբակալման մասին են խոսում: -Խնդրում եմ` իրենց հարցրեք: -Ձեզ ծանուցագիր էր ուղարկվել հարցաքննության ներկայանալու, ի՞նչ ցուցմունք եք տվել եւ ի՞նչ կագավիակով եք ներկայացել Հատուկ քննչական ծառայություն: -Այդ գործով որպես վկա հարցաքննվել եմ, կա որոշակի գաղտնիություն այդ հարցաքննության մեջ, եւ դա ես մինչ օրս պահպանում եմ…: -Մարտի 1-ին դուք կոնկրետ հայտարարություն եք արել: Օրինակ` ՀՔԾ պետը նույն գաղտնալսման ժամանակ ասել էր. «Բա Սեյրանին էլ ենք բերելու, որովհետեւ Սեյրանը մի հատ ուրիշ այլանդակություն ա արել, Սեյրանի մեղքը գիտե՞ս ինչքան հիմնավոր ա, ինքն էդ օրը գիշերը որ հելնում, ասում ա` մենք` զորքը, եթե դուք քաղաքացիներով հավաքվեք, էնտեղ բան անեք, զորքն ադեկվատ պատասխան կտա, շատ կոշտ… այսինքն` ինքը սպառնում ա ժողովրդին, ընգեր…»: Ի՞նչ կասեք այս մասին: -Ուրեմն Զինված ուժերը այդ գործընթացքում ներգրավված են եղել արտակարգ դրության որոշում ընդունելուց հետո եւ գործել են բոլոր իրավական նորմերին համաձայն, զինված ուժերը պահպանել են մեր երկրի կարեւոր օբյեկտները, հույժ կարեւոր օբյեկտները, որոնք նաեւ անվտանգության մաս են կազմում, եւ եթե ուշադիր ընթերցեք այդ հայտարարությունը, բոլոր այդ խնդիրները վերաբերում են զինված ուժերին, եւ այնտեղ որեւէ վատ բան չկա: Դեռ ավելին, քանի որ այդ գործընթացներում ներգրավված են մեր հասարակության զգալի մասը, մեր մարտական ընկերները, ես պարզապես խնդրել եմ, որ բոլորը պահպանեն հանդուրժողականություն, փոխադարձ հարգանք, չխախտեն արտակարգ դրության մասին օրենքները: Եթե խախտումներ լինեն, ապա օրենքին համաձայն միջոցառումներ կկիրառվեն, որտեղ է այդտեղ խիստ խոսքը, չգիտեմ որտեղ է այդտեղ կշտամբանքը ժողովրդին, նման բան չկա: Եկեք այսքանով սահմանափակենք :

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. Hetq.am Լենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 579-ի Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած Թբիլիսյան խճուղում բախվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes» Եկեղեցու դեմ՝ ներսից, Սփյուռքի դեմ՝ վերևից. ո՞ւմ է խանգարում հայ լինելը․ Հարություն Աղա-Սարգսյան Լոռու մարզում 2-ամյա տղան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել Արմեն Սիմոնյանն ազատվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից Դատել Վեհափառին՝ նշանակում է սերունդներով մնալ հարյուրավոր օծյալների և Հայ Եկեղեցու անեծքի տակ Օդի ջերմաստիճանը կնվազի Ովքեր են Փաշինյանի երկու օգնականները «Սասու՛ն, հայհոյանքը քո համար օրհնանք է, դե ստացիր օրհնանքդ»․ Վահե Մովսիսյան (video) Պուտինը միայն մի պահանջով ու պայմանով կլսի Փաշինյանին (video) «Սիմոնյանը հայտնվել է կեղտոտ հեռուստաընկերության եթերում ու հիվանդագին հայտարարություններ արել» (video) Թևանյանի դեմ կեղծ գործը հենց իրենք «պայթեցրին»․ՔԿ նախագահը պետք է Հ1-ով ներողություն խնդրի Թևանյանից (video) Իրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման պայմանը Ռուսաստանը հարված է հասցրել Կիևի մարզում գտնվող պահեստային տարածքներին «Սասու՛ն, մոռացե՞լ ես՝ Վազգեն Սարգսյանը ոնց զենքը դրեց գլխիդ․․․»․ Նարե Սոսե (video) Bloomberg․ Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը գերազանցել է 65 մլրդ դոլարը «Վահագն Ալեքսանյա՛ն, այ խտացրած կեղտ, դու գոնե գիտե՞ս՝ ումից ես ծնվել»․ մանկավարժ (video) Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի հետ գերիների խոշոր փոխանակման մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը անհրաժեշտ տեղեկություններ է հրապարակել Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելու #ՀԻՄԱ․ «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան (video) Ո՞վ է սպшնել Ռուսաստանի քաղաքացուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am