ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «ՀՀ ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Գևորգ Պետրոսյանի, Լենա Նազարյանի, Ալեն Սիմոնյանի և Վահե Էնֆիաջյանի հեղինակած օրենսդրական փաթեթը:
Օրենսդրական առաջարկի համահեղինակ Գևորգ Պետրոսյանն անդրադարձել է հիմնարար փոփոխություններին, որոնք մասնավորապես վերաբերել են ռեյտինգային ընտրակարգի վերացմանը, պարզ համամասնական ընտրակարգին անցմանը, խորհրդարան մուտք գործելու շեմի իջեցմանը՝ կուսակցությունների համար 4, քաղաքական դաշինքների համար 6 տոկոս, բոնուսային համակարգի վերանայմանը, զորամասերում նախընտրական քարոզարշավը մատչելի դարձնելուն: Նա վերահաստատել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունները դեկտեմբերին բարեփոխված Ընտրական օրենսգրքով անցկացնելու դիրքորոշումը:
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը ներկայացրել է գործադրի առաջարկը, որով նախատեսվում է առաջին հոդվածից հանել 6-րդ կետը: Այն վերաբերում է զորամասում զինծառայողների թվի բացահայտմանը: Առաջարկն ընդունվել է հանձնաժողովի անդամների կողմից:
Քննարկումների արդյունքում հանձնաժողովը հոկտեմբերի 29-ի ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված օրենսդրական փաթեթի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն, այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը