«Արդարացում Շանթ Հարությունյանին» նախաձեռնությունը «Ֆեյսբուք»-ում կոչով դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:
«Պարոն Նիկոլ Փաշինյան.
պետք չէ Շանթին խնդրել, որ դուրս գա բանտից: Դա ձեր լիազորությունների նույնքան վերազանցում է, որքան դատավորներին զանգելը: Շանթը քրեական հանցագործ չէ՛, որի պատիժը կարելի է մեղմել, պատժաչափը կրճատել, կամ պարզապես ներել: Շանթը հայ ժողովրդի, հայկական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, նաև ձեր կողմից ճանաչված ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ է, և նրա արդարացումն ու ազատությունը, ոչ թե իր կամ իր փաստաբանների, այլ ձեր` ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքների երաշխավորի, պարտականությունն է: Կարծում եմ սեփական փորձով արդեն համոզվել եք, որ ամբոխահաճ հռետորաբանությունը արդյունավետ, բայց ժամանակավոր միջոց է: Դրան անպայման հետևում է իրականությանն առերեսվելու հրամայականը: Իր ողջ գիտակցական կյանքը Հայաստանի անկախության ու ապագաղութացման պայքարին նվիրած առաջամարտիկին բանտում պահելով, նոր, «ազատ», «արդար» և «թափանցիկ» ընտրություններով ստեղծվելիք իշխանությունը նոր Հայաստանը՞, թե՞ ռուսական կայսրության նորացված գաղութն է կառավարելու»:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում, հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով Շանթ Հարությունյանի ազատ արձակման հարցին, Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Հինգ ամիս ա՝ Շանթին խնդրում եմ, որ բանտից դուրս գա, ասում ա ՝ ոչ պայմանական վաղաժամկետով, ոչ համաներումով, ոչ ազատ ռեժիմով դուրս չեմ գալիս: Ասում ա՝ թող ինձ արդարացնեն... Առաջին օրից, որ մտել եմ վարչապետի սենյակ, դատավորները սպասում են, որ ասողն ասի՝ ինչ անեն, բայց ես ասել եմ՝ ես չեմ ասելու...»:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը