Սեյրան Օհանյանի քենուն երկու օր փնտրել են. աղմկահարույց դեպքի նոր մանրամասները

Սեյրան Օհանյանի քենու`Լուիզա Խաչատրյանի մահվան մասին առաջին լուրերի մեջ նրա անունը նշված չի եղել։ Առավոտյան 10-ին մոտ ոստիկանությունը ահազանգ էր ստացել, որ Դավթաշենի կամրջի տակ անհայտ կնոջ դի է հայտնաբերվել։ Հարազատները կարդացել են կայքերում, որ կամրջի տակ ինքնասպանի դիակ է հայտնաբերվել, եկել են դեպքի վայր և ճանաչել են մարմինը։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։ Նրանք հայտնել են, որ Լուիզա Խաչատրյանը մինչ այդ երկու օր կորած է եղել, և իրենք փնտրել են նրան։ Այս մասին հայտնել է իրավապահներին մոտ իրազեկ աղբյուրը։ Նա հայտնել է նաև, որ նախնական զննությամբ մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել, այլ կան բարձրությունից ընկած մարդուն բնորոշ վնասվածքներ։ Ժամանակին աշխատել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում, որտեղից մի քանի տարի առաջ հեռացել է։ Այստեղ է ներկայում աշխատում Լուիզա Խաչատրյանի քույրը՝ Սոնա Խաչատրյանը, որը տարիքով ավելի մեծ է։ Թերթը գրում է նաև Լուիզա Խաչատրյանը ունի երկու երեխա՝ տղա և աղջիկ։ Տղան սովորում է Սանկտ Պետերբուրգի բժշկական ակադեմիայում։ Ամուսինը Սանկտ Պետերբուրգում արտաքին գործերի նախարարությունում է աշխատում՝ գնում- գալիս է։ Լուիզան ապրում էր մոր և աղջկա հետ։ Բժշկուհին առավոտյան միշտ մեքենայով էր տնից դուրս գալիս՝ աղջկան տանում դասի։ Շատ ուշադիր և հոգատար մայր էր։ Այդ ողբերգական օրը առավոտյան մենակ էր տնից դուրս եկել՝ առանց մեքենայի։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին, Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզան Խաչատրյանի քրոջ՝ Լուիզա Խաչատրյանի դին։

դիտվել է 176 անգամ
Լրահոս
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. Hetq.am Լենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 579-ի Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած Թբիլիսյան խճուղում բախվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes» Եկեղեցու դեմ՝ ներսից, Սփյուռքի դեմ՝ վերևից. ո՞ւմ է խանգարում հայ լինելը․ Հարություն Աղա-Սարգսյան Լոռու մարզում 2-ամյա տղան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել Արմեն Սիմոնյանն ազատվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից Դատել Վեհափառին՝ նշանակում է սերունդներով մնալ հարյուրավոր օծյալների և Հայ Եկեղեցու անեծքի տակ Օդի ջերմաստիճանը կնվազի Ովքեր են Փաշինյանի երկու օգնականները «Սասու՛ն, հայհոյանքը քո համար օրհնանք է, դե ստացիր օրհնանքդ»․ Վահե Մովսիսյան (video) Պուտինը միայն մի պահանջով ու պայմանով կլսի Փաշինյանին (video) «Սիմոնյանը հայտնվել է կեղտոտ հեռուստաընկերության եթերում ու հիվանդագին հայտարարություններ արել» (video) Թևանյանի դեմ կեղծ գործը հենց իրենք «պայթեցրին»․ՔԿ նախագահը պետք է Հ1-ով ներողություն խնդրի Թևանյանից (video) Իրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման պայմանը Ռուսաստանը հարված է հասցրել Կիևի մարզում գտնվող պահեստային տարածքներին «Սասու՛ն, մոռացե՞լ ես՝ Վազգեն Սարգսյանը ոնց զենքը դրեց գլխիդ․․․»․ Նարե Սոսե (video) Bloomberg․ Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը գերազանցել է 65 մլրդ դոլարը «Վահագն Ալեքսանյա՛ն, այ խտացրած կեղտ, դու գոնե գիտե՞ս՝ ումից ես ծնվել»․ մանկավարժ (video) Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի հետ գերիների խոշոր փոխանակման մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը անհրաժեշտ տեղեկություններ է հրապարակել Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելու #ՀԻՄԱ․ «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան (video) Ո՞վ է սպшնել Ռուսաստանի քաղաքացուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am